480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում հանդիսավոր կերպով նշվել է Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի 90–ամյակը
18:43
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի ստեղծման 90–ամյակն է երեքշաբթի նշվել Հայաստանի մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքում։

«Ջոկատը 90 տարեկան է։ 90 տարի այն պաշտպանում է Հայրենիքի սահմանները։ Այսօրվա դրությամբ կարելի է հպարտությամբ նշել, որ մենք կատարում ենք մեր խնդիրն ու նաև այն խնդիրները, որոնք դրված են Ռուսաստանի Դաշնության կառավարության և նախագահի կողմից», – ասել է լրագրողներին սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շչեդրինը։
Նա նշել է, որ 2014 թ.–ին ջոկատը ձերբակալել է ավելի քան 10 մարդու, ովքեր խախտել են սահմանն ու սահմանային ռեժիմը, ինչպես նաև կանխվել է մոտ 100 հազար ռուբլու մաքսանենգության փորձ։

Հանդիսավոր միջոցառման շրջանակներում պարգևատրվել են ջոկատի որոշ զինծառայողներ, հյուրերին ներկայացվել են ցուցադրական ելույթներ, որոնց ընթացքում սահմանապահ ջոկատը ձերբակալել է զինված սահմանախախտների, ինչպես նաև ցուցադրվել են ձեռնամարտի հնարքներ։ Դրանից հետո միջոցառումը շարունակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում, որտեղ համերգ է տեղի ունեցել` նվիրված ջոկատի 90–ամյակին։

Գյումրու սահմանապահ ջոկատը ձևավորվել է 1924 թ.-ի մայիսի 20-ին։ 1968 թ.-ին ջոկատը պարգևատրվել է Կարմի դրոշի շքանշանով։ Ջոկատը հսկում է 132,6 կմ երկարությամբ Թուրքիայի հետ սահմանը։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: