484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ն և Հայաստանը հաստատել են գործընկերությունն ամրապնդելու վճռականությունը. կոմյունիկե
16:39
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20  մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ն և Հայաստանը հաստատել են գործընկերությունն ամրապնդելու վճռականությունը, նշվում է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման արդյունքում ընդունված կոմյունիկեում։

«Ռասմուսենը ողջունել է Հայաստանի կողմից ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված Գործընկերության գործողությունների անհատական ծրագրի նոր շրջանի կատարման սկիզբը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում ավելի շատ թափանցիկության և հաշվետվողականության ձեռք բերմանն ուղղված երկրի ջանքերը։ Երկու կողմերն էլ ընդգծել են ամուր գործընկերությունը զարգացնելու մտադրությունը», – նշվում է կոմյունիկեում։

Նալբանդյանն ու Օհանյանը նաև մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որտեղ քննարկել են դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև համագործակցությունն այժմ կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների  (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրին համապատասխան, որը ստորագրվել է 2005 թ.–ի դեկտեմբերին։ IPAP–ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ՆԱՏՕ–ի հետ պարբերական բնույթ կրող խորհրդակցությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային նախագծման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր։

2013 թ.–ին իրականացվել են Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները։ Պատրաստվել է գործողությունների 2014–2016 թթ. ծրագրի փաստաթուղթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: