487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՀՌՕ–ի զորամիավորումը սկսել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ամռանը նախապատրաստելու գործընթացը
15:08
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում իրականացվում է սեզոնային սպասարկում, շահագործվող և նոր ստացված սպառազինության ժամանակակից նմուշներն ու ռազմական տեխնիկան պատրաստում են շահագործման ամառային սեզոնին։

«Զորամիավորումն այս միջոցառումն անցկացնում է կանոնավոր կերպով տարին երկու անգամ` ուսուցման ամառային և ձմեռային սեզոններից առաջ։ Իրականացվող աշխատանքների շրջանակում պատրաստվում են հանգույցներն ու ավտոմոբիլային, զրահատանկային և հատուկ ռազմական տեխնիկայի ագրեգատները շահագործման բարձր–լեռնային և կոշտ կլիմայական պայմաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տեխնիկայի վերանորոգման և սպասարկման հետ կապված աշխատանքները սկսելուց առաջ ներգրավված անձնակազմի հետ անցկացվել են մեթոդաբանական և գործնական պարապմունքներ, ուսումնասիրվել են աշխատատեղերի սարքավորումների կարգը, հրահանգները, մեթոդաբանական ձեռնարկներն ու տեխնիկայի շահագործման կազմակերպմանը վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հանձնվել են անվտանգության պահանջների հիմունքներին վերաբերող ստուգարքները։

Մասնագիտացված դիրքերի զինծառայողները մեկ ամսում պետք է փոխեն ավելի քան 1000 միավոր ռազմական տեխնիկայի հատուկ հեղուկներն ու յուղերը, ինչպես նաև իրականացնեն ավելի քան 50 օպերացիաներ կանոնակարգային աշխատանքների ժամանակ` օգտագործելով արդիականացված շարժական արհեստանոցները, որոնք նախատեսված են ավտոմեքենաների և զրահատանկային տեխնիկայի համար։

Բոլոր առաջադրանքներն իրականացվում են ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարությամբ և ամեն օր նշվում են անհատական  մատյաններում տեխնիկայի ամեն միավորի համար`իրականացվող առաջադրանքների պլանին համաձայն։ Բոլոր աշխատանքների իրականացման համար զորամիավորում է բերվել մոտ 5 տոննա քսուք, յուղ և տեխնիկական հեղուկ։

Սպառազինության և ռազմատեխնիկայի սպասարկման վերջնական փուլում զորամիավորման հանձնաժողովը կստուգի տեխնիկայի ամեն նմուշի վրա իրականացված աշխատանքների արդյունքները, նրանց կոմպլեկտավորումն ու տեխնիկայի ամեն միավորի համար անձնակազմի վերաամրագրում կիրականացնի։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։