486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Շոյգուն հերքել է Ուկրաինայում ՌԴ դիվերսիոն–հետախուզական խմբերի ներկայությունը
10:28
29 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հետ զրույցում վճռականորեն հերքել է ուկրաինական տարածքում ՌԴ դիվերսիոն–հետախուզական խմբերի ներկայության մասին պնդումները, հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանելով Հեյգելի` Ուկրաինայի հետ սահմանում Ռուսաստանի զինված ուժերի շարունակական «զանգվածային հզորացման» և «ապակայունացնող զորավարժությունների» մասին խոսքերը` ռուս նախարար Շոյգուն կոչ է արել օգնել «հռետորության մակարդակի» առավելագույն նվազեցմանը։

«Նա վճռականորեն հերքել է ուկրաինական տարածքում հարավարևելյան տարածքներում վիճակն ապակայունացնող ռուսական դիվերսիոն–հետախուզական խմբերի ներկայության մասին անհիմն պնդումները»,– ասվում է ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կապ հաստատելու փորձերի մասին` Ուկրաինայի հետ սահմանում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է Պենտագոնի հետ քննարկել Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը, բայց նմանատիպ իրազեկում դեռ չի ստացվել։

Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանն ի պատասխան Ուկրաինայի արևելքում իրավիճակի լարմանը, այդ երկրի հետ սահմանում լայնածավալ զորավարժություններ է սկսում։ Հեյգելը հայտնել էր նաև, որ այդ քայլը «մտահոգություն է առաջացնում»։

Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, մարտից ռուսական դրոշների ներքո դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են իրենց կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Բողոքի ալիքը տարածվել է Դոնեցկի մարզի ևս մի քանի քաղաքների` Սլավյանսկի, Մարիուպոլի, Ենակիևոյի, Կրամատորսկի և մի շարք ոչ մեծ քաղաքների վրա։ Մոսկվայում ուկրաինական նոր իշխանությունների` դաշնայնացմանը կողմ հանդես եկող ցուցարարների դեմ ուժ կիրառելու մասին որոշումը համարում են չափազանց վտանգավոր։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: