487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է մինչև վերջ կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ–ի հետ համագործակցության շրջանակներում
16:36
23 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մտադիր է մինչև վերջ կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ–ի հետ համագործակցության շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կայուն են, մեր ստանձնած պարտավորությունները, համագործակցության զարգացման պայմանավորվածությունները համապատասխան ոլորտներում մնում են, և մենք մինչև վերջ կիրականացնենք այդ միջոցառումները»,– ասաց Օհանյանն իր լիտվացի գործընկեր Յուոզաս Օլեկասի հետ բանակցությունների ավարտից հետո։
Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Ուկրաինայի պատճառով ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումն ազդել Երևանի և Դաշինքի հարաբերությունների վրա, նախարարը նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ բոլոր հակամարտություններն ու վեճերը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով։

«Մենք ինքներս ենք հակամարտության գոտում, լավ գիտենք բոլոր գոյություն ունեցող միջազգային նորմերը, մասնավորապես, կապված ուժի չկիրառման հետ։ Ինքներս ենք այդ տարածաշրջանում ամեն օր համապատասխան պայմաններ ստեղծում հրադադարի ռեժիմի ապահովման համար, խաղաղության և կայունության պահպանման համար զսպման և պարտադրման միջոցառումներ ենք իրականացնում»,– ասաց նախարարը։

«Կարծում եմ, որ ՌԴ–ի` որպես մեր ռազմավարական գործընկերոջ հետ մեր համագործակցությունը մշտական է, կայուն և երկարաժամկետ։ Այդ հակամարտությունը (Ուկրաինայում) չի կարող ազդել ռազմական համագործակցության վրա, հատկապես, ռազմատեխնիկական ոլորտում»,– ավելացրեց նախարարը։

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ներկայումս կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին:

Հայաստանի մասնակցությունն IPAP-ին ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:

Բացի այդ, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։