477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Լուրջ միջադեպ է գրանցվել Հունաստանի և Թուրքիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռների միջև. գործակալություն
14:14
16 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորս թուրքական ռազմական ինքնաթիռներ երեքշաբթի երեկոյան ներխուժել են Հունաստանի օդային տարածք, դրանց գործողությունները կասեցրել են հունական կործանիչները, վիրտուալ օդային մենամարտ է սկսվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը։

Ըստ գործակալության` վերջին անգամ նման լուրջ միջադեպ էր տեղի ունեցել 2012 թ.–ի հունվարին։ Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային մասում։ Չորս թուրքական ինքնաթիռներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք, օդ են բարձրացել չորս հունական կործանիչներ։ Էգեյան ծովի հյուսիսային մասում Հունաստանի ազգային օդային տարածքի երեք խախտում է գրանցվել։ Բացի դրանից Հունաստանի օդային տարածք է ներխուժել նաև Թուրքիայի տախտակամածային ավիացիայի ուղղաթիռը։

Ւնչպես հաղորդում է Defencenet կայքը, որը լուսաբանում է պաշտպանական թեման, վիրտուալ օդային մենամարտ են սկսել Թուրքիայի Բիլկեսիր ավիաբազայից օդ բարձրացած չորս F-16C–երի և Հունաստանի Լիմնոս ու Սկիրոս կղզիներից օդ բարձրացած երկուական F-16C–ների միջև։

«Մենամարտն» այնքան լուրջ և տևական էր, որ որոշում ընդունվեց անգամ օդ բարձրացնել ևս մեկ հունական կործանիչ, սակայն թուրքական ինքնաթիռները շրջվեցին և վերադարձան իրենց բազա», – հաղորդում է հրատարակությունը։

Ինչպես նշում է Defencenet կայքը, չնայած օդային տարածքի խախտումներ հաճախ են գրանցվում, սակայն հազվադեպ է լինում, որ թուրքական կործանիչները ներխուժեն ամբողջովին զինված վիճակով։ «Չի բացառվում, որ Թուրքիայի ՌՕՈՒ–ն ցանկանում էր ստուգել էքստրեմալ պայմաններին մոտ գտնվող գործողությունները։ Սա բավականին լուրջ սադրանք է», – գրում է հրատարակությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: