486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու հայկական ռազմակայանի ՀՕՊ ուժերը Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կգործեն հայկական ուժերի հետ համատեղ. Կուրաչենկո
20:02
09 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի ուժերը հակաօդային պաշտպանության հայկական ուժերի հետ համատեղ կգործեն Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում, չորեքշաբթի Երևանում հայտնեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերական պաշտպանության զորքերի շտաբի պետ, ՕՏՊ զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Պավել Կուրաչենկոն։

«Ինչպես ձեզ հայտնի է, ստեղծվել է ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետ, կազմակերպվել է հայկական կողմի համակազմերի և ռուսական բազայի ներկայացուցիչների համատեղ մարտական հերթապահություն, նրանք գործում են ընդհանուր ծրագրով, և բնականաբար խնդիրների լուծման դեպքում կգործեն համատեղ»,– ասաց նա ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով Համակարգող կոմիտեի 40–րդ հոբելյանական նիստից հետո։

Նա նշեց նաև, որ Հայաստանը և Ռուսաստանն աշխատում են միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման ուղղությամբ։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995թ.-ից տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում: Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը բաղկացած է շուրջ 5 հազար հոգուց:

Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

Քանի որ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակահատվածում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով:

Հայաստանի տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայումն իրականացվում է օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին երկու երկրների օրենսդրությունների շրջանակներում: Կայանի  ռազմատեխնիկական ապահովումը իրականացվում է ՌԴ պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներից:

Ռուսական ռազմակայանի զորամիավորումների կիրառումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, 1992 թվականի մայիսի 15–ին ստորագրած Հավաքական անվտանգության պայմանագրի, 1997 թվականի օգոստոսի 29–ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրած Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա և կողմերի օրենսդրություններին համապատասխան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: