480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ի վիճակի է դիմակայել բնության արհավիրքներին. փորձագետ
14:27
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է համապատասխան կերպով արձագանքի բնության հնարավոր արհավիրքներին պետական մակարդակով, կարծում է «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն 1988 թվականի, պատրաստ են բնական աղետներին։ Մենք ունենք հզոր կառույց` ԱԻՆ–ը, որը համակարգում է մի քանի լուրջ բնագավառներ»,– ասաց Պողոսյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նա նշեց, որ երկրում փրկարար ջոկատներ և կամավորներ կան, ում պատրաստվածության մակարդակը համապատսխանում է միջազգային պահանջներին, միաժամանակ ընդգծելով, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող բացարձակ պատրաստ լինել բնական աղետներին։

Ըստ նրա` անհնար է պատրաստ լինել աղետներին միայն պետական մակարդակով, և տարերային աղետներից ինքնապաշտպանվելու հմտություններ պետք է ունենան բոլոր քաղաքացիները։
Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն իր հերթին նշեց, որ եթե 1988 թվականին Հայաստանը փրկարար ուժեր ներկրող երկիր էր, ապա այսօր երկիրն այդպիսի կադրեր արտահանող է։

«Այսօր մենք փրկարար ուժեր և այդ բնագավառի գիտելիքներ ենք արտահանում։ Հայաստանը, մասնավորապես, ընդգրկվել է Որոնման և փրկության հարցերով միջազգային խորհրդատվական խմբի կազմում, ինչը կարևոր ձեռքբերում է մեր երկրի համար»,– ասաց նա։

Մաթևոսյանն ավելացրեց, որ աղետների նկատմամբ հայ հասարակության պատրաստվածության մակարդակի բարձրացման համար կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկության բարձրացումը վաղ տարիքից` սկսած նախադպրոցական տարիքից։

«Ուրբաթ մենք կառավարությանը կներկայացնենք առանձին առարկայի ներդրման առաջարկությունը դպրոցների 5-7–րդ դասարաններում»,– ասաց Մաթևոսյանը։

Նա ավելացրեց, որ տարբեր առարկաների շրջանակներում դպրոցականներն արդեն անհրաժեշտ տեղեկություն են ստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։