486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Էրեբունի» ռուսական ավիաբազայում ՄԻԳ-29 կործանիչների օծման կարգ է անցկացվել
20:10
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի» ռուսական ավիաբազայում ՄԻԳ-29 կործանիչների օծման կարգ է անցկացվել։ Հիմնանորոգումից մի քանի օր առաջ վերադարձած երեք կործանիչներին տրվել են սուրբ իշխաններ Ալեքսանդր Նևսկու, Դմիտրի Դոնսկոյի և սուրբ մարտիրոս Մերկուրի Սմոլենսկու անունները։

«Նրանք իրենց երկրային ուղին նշանավորել են զինվորական փառքով և պատվով, և քրիստոնեական տեսանկյունից, քրիստոնեական ավանդությունով սուրբ են դարձել։ Եկեղեցին նրանց պաշտում է որպես սրբերի, իսկ զինվորները` որպես իրենց երկնային հովանավորների»,– հայտարարել է 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական, Անդրեյ (Վաց) վարդապետը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նա նշեց, որ Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչպես և Հայ առաքելական եկեղեցին, Մեծ Պահքի շրջանում է, և մարտի 3–ից 102–րդ բազայում անցել են տեխնիկայի և սպառազինության օծմանը։

Հոգևորականի խոսքով` զենքի օծման կարգը պատմականորեն ընդունված է Ռուս եկեղեցում «և վերսկսվել է 90–ականների սկզբին,  երբ ավարտվել է կոմունիստական աթեիզմի ժամանակաշրջանը, և եկեղեցին կրկին կարողացել է մուտք գործել բանակ»։

Վարդապետը նշեց  նաև, որ, վիճակագրության համաձայն, Հայաստանում տեղակայված  102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների 75 տոկոսն ուղղափառ քրիստոնյաներ են։ «Մնացածը չկողմնորոշված անձինք են, քան թե անհավատներ, քանի որ ասում են, որ խրամատներում անհավատներ չեն լինում»,– ավելացրեց նա։ 

Մեկնաբանելով այսօրվա միջոցառումը` նա այն շատ պետքական և նշանակալի համարեց։ «Մի քանի օր առաջ մեզ մոտ հիմնանորոգումից վերադարձել են երեք ՄԻԳ–29 ինքնաթիռներ, և ահա հիմա թռիչք է կատարում Ալեքսանդր Նևսկի ՄԻԳ-29 կործանիչը»,– իր հերթին նշեց ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թվականից տեղակայվել է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակում։ Կայանը ենթարկվում է ՌԴ Հյուսիս–Կովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասի Ռուսական զորքերի խմբին։

Կայանը զինված է Ս-300 զենիթահրթիռային համակարգերով և  ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմի թիվը հասնում է շուրջ 5 հազարի։

Քանի որ Հայաստանի ռուսական ռազմակայանը, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթներ իրականացնելուց, հայկական զինված ուժերի հետ համատեղ նաև ապահովում է հենց Հայաստանի անվտանգությունը, ապա պարտավորվում է ժամանակակից և համատեղելի սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարել հայկական կողմին։

Հայաստանում ՌԴ ռազմակայանի գտնվելն իրականացվում է երկու երկրների` արտասահմանյան պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին օրենսդրությունների շրջանակում։ Միաժամանակ, կայանի ռազմատեխնիկական ապահովումն իրականացվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներից։

2010 թվականին Երևանում ստորագրվել է Գյումրի քաղաքում ռուսական ռազմակայանի` 1995 թվականի ռուս–հայկական պայմանագրի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ արձանագրություն։ Պայմանագրի գործողության ժամկետը կազմում է 25 տարի, արձանագրությունը դրա գործողությունը երկարացնում է մինչև 49 տարի (սկսած 1995 թվականից)։

Ներկայում պայմանագրի գործողությունն ավտոմատ կերպով կերկարացվի հնգամյա ժամանակահատվածներով, եթե կողմերից ոչ մեկը հերթական հինգ տարին լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չիրազեկի մյուս կողմին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: