482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Պենտագոնը կկրճատի ԱՄՆ բանակի թվաքանակը` հասցնելով այն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մակարդակին. ԶԼՄ
11:56
24 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նախատեսում է կրճատել ամերիկյան բանակի թվաքանակը` հասցնելով այն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մակարդակին, երկուշաբթի հաղորդում է New York Times–ը` հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրին։

Ամերիկյան զինված ուժերի ֆինանսավորման նոր ծրագրի համաձայն, որը պաշտպանության նախարարը նախատեսում է ներկայացնել երկուշաբթի, զորքերի թիվը մի քանի տարվա ընթացքում կկրճատվի մինչև 440 հազարի։ Ինչպես նշում է հրատարակությունը, եթե դա տեղի ունենա, ապա ամերիկյան բանակի թվաքանակը կդառնա ամենաքիչը 1940 թ.–ից հետո։ Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է հրաժարվել մի շարք ռեակտիվ ինքնաթիռներից։ Մասնավորապես, զինվորականները մտադիր են «թոշակի ուղարկել» A-10 գրոհիչներն ու U-2 «հետախույզները»։ Միաժամանակ լրացուցիչ բյուջե կհատկացվի F-35 տեսակի կործանիչներ ձեռք բերելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Նախարարության աղբյուրների տվյալների համաձայն` գերատեսչության ֆինանսավորման նոր ծրագիրը հաշվի է առնում երկրում տիրող ֆինանսական և քաղաքական իրավիճակը, մասնավորապես, երկու թանկարժեք և լայնամասշտաբ ռազմական ընկերություններն ավարտի հասցնելու երկրի նախագահ Բարաք Օբամայի ծրագրերը։

Հրատարակությունը նշում է, որ չնայած բանակի թվաքանակի զգալի նվազմանը, ԱՄՆ զինված ուժերը կպահպանեն իրենց մարտունակությունը։

Հեյգելի առաջարկը համապատասխանում է բյուջետային համաձայնագրին, որը պաշտպանական գերատեսչության համար հաջորդ ֆինանսական տարում սահմանում է ծախսերի սահմանաչափ 496 մլրդ դոլարի չափով։ Ավելի վաղ Հեյգելը նշել է, որ ծախսերի կրճատումը ԱՄՆ դաշնային բյուջեի սեկվեստրի շրջանակներում սպառնում է զինված ուժերի ներուժի կրճատմամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: