486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մանկատների և դպրոցների ավելի քան 500 երեխաներ կայցելեն Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայան
11:20
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ Հայաստանի հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում մանկատների և Գյումրիի ռազմական կայազորի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ավելի քան 500 երեխաների համար փետրվարի 22–ին բաց դռների օր է կազմակերպվել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Միավորման հրամանատարությունը տոնին հրավիրել է նաև մոտոհրաձգային և ավիացիոն ռազմակայանների անձնկազմերին ընտանիքի անդամների հետ, վետերանների, դիվանագիտական կորպուսի, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանային վարչության ներկայացուցիչների և հյուրերի։

Տոնական օրվա սցենարով ծրագրված է զորամասի սպառազինության և ռազմական տեխնիկայի գործող նմուշների ցուցադրություն, մարտավարական գործողությունների խաղարկային ցուցադրություն հետախույզների իմիտացիայի կիրառմամբ,  շարային վարժություններ զենքով ու առանց դրա` հայրենասիրական երգերի կատարմամբ։

Տոնի ամենահետաքրքիր մասը 4+ սերնդի ՄիԳ-29 կործանիչների կեսժամանոց ավիաշոուն է լինելու։ Սկզբում չորս մարտական մեքենաների օղակը ցույց կտա հանդիսատեսին թռիչքներ Գյումրիի ռազմական քաղաքի վրայով , որից հետո Էրեբունու ռուսական ավիացիոն ռազմակայանի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը կավարտի ցուցադրական ծրագիրը բարձրագույն պիլոտաժի ավանդական «Նեստերովի հանգույցի» ֆիգուրներով փոքր բարձրության վրա։ 

«Հայրենիքի պաշտպանի օրը համաժողովրդական տոն է, որը մեզ ուրախություն է ներշնչում, հիշեցնում է մեր նախնիների արիական հերոսությունների և նվաճումների մասին, ովքեր երիտասարդ սերնդի և աշխարհի այլ երկրների համար շատ հարցերում օրինակ են դարձել։ Այն բազմաթիվ տասնամյակների ընթացքում միավորել է տարբեր ազգությունների և տարբեր սերունդների ներկայացուցիչների»,– նշել է ռուսական ռազմակայանի հրամանատարի` անձնակազմի հետ աժխատանքի գծով տեղակալ գնդապետ Պավել Օլեքսկյուկը։

Նա ավելացրել է նաև, որ այդ օրն իր մեջ մեծ իմաստ է պարունակում` սիրել, հարգել և պաշտպանել Հայրենիքն ու սեփական պետությունը, անհրաժեշտության դեպքում կարողանալ այն արժանավայել կերպով պաշտպանել։

«Համոզված եմ, որ այդ արիության օրինակի մասին պետք է հիշեն Համագործակցության և հետխորհդային տարածքի բոլոր ժողովուրդները, չէ որ երկրի Զինված ուժերը պահպանում են մեր խաղաղությունն ու հանգիստը»,– ընդգծել է Օլեքսյուկը։

Տոնը կավարտվի զինվորական շիլայի հյուրասիրությամբ և Գյումրիի սպայի տան աշխատակիցների ու Շիրակի մարզի գեղարվեստական կոլեկտիվների կազմակերպած տոնական համերգով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։