483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ռազմակայանի վարորդների նախապատրաստում է իրականացվում ժամանակակից անօդաչու սարքերի վերահսկողությամբ
15:00
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ռուսական ռազմակայանում հատուկ մարտավարական զորավարժությունների ընթացքում առաջին անգամ սկսել են կիրառել «Նշանառու 2» նորագույն համալիրը, որը ներառում է անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժություններին մասնակցում են նաև վարորդներ և մեխանիկ–վարորդներ, իրականացվում են նաև բազմակիլոմետրանոց երթեր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկայով։

«Այս նորամուծությունը թույլ կտա զորավարժությունների ղեկավարներին ուղղումներ մտցնել զինծառայողների երթուղիում երթեր կատարելիս, հետևել արագության ռեժիմին, տարածությանը, հեռավորությանն ու անվտանգ վարելուն զինվորական շարասյան կազմում` արդար գնահատական տալու և բեռներ, անձնակազմին տեղափոխելու թույլտվություն տրամադրելու, ինչպես նաև հատուկ ավտոտրանսպորտ վարելու համար», – հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ռուսական ռազմաբազայի տեղակայման շրջանում ավտոճանապարհային ցանցն անցնում է ծովի մակերևույթից 1600–2500 մետր բարձրության վրա և վարորդներից ու մեխանիկ–վարորդներից պահանջվում է բարձր վարպետություն և ուշադրություն, միաժամանակ շարասյունների տեղաշարժը արձանագրվում է «Նռնակ 1» անօդաչու թռչող սարքերի տեսախցիկների օգյությամբ, այնուհետև այն դիտում են հրահանգիչները մասնագիտացված դասարաններում արդյունքներն ամփոփելիս։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված է բոլոր կատեգորիաների 800 վարորդ և մոտ 300 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա։

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները քայլերթի ժամանակ կհաղթահարեն պայմանականորեն ախտահարված տարածք անհատական և կոլեկտիվ պաշտպանության և խոչընդոտների միջոցներում, կդիմակայեն պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածները։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: