482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում
11:35
11 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ երկրների ազգային հակաահաբեկչական  կենտրոնների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն ահաբեկչության ոլորտում համագործակցության երկրների պատկան մարմինների համագործակցությունը մարզական զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, հայտնել են ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) մամուլի գրասենյակից։

«2014 թվականի փետրվարի 11-12–ին Մոսկվայում ԱՊՀ ՀԱԿ–ն անցկացնում է համագործակցության ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 7–րդ խորհրդակցությունն ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների պատկան մարմինների համագործակցության արդի ուղղություններով»,– ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Քննարկման արդիական թեմաներից է համագործակցության երկրների պատկան մարմինների համագործակցությունն ահաբեկչությանը դիմակայելու ոլորտում զանգվածային միջոցառումներ անցկացնելիս, միջպետական հետախուզության մեխանիզմի արդիականացումը և «Տրալ–Հակաահաբեկչություն-2013» հատուկ օպերացիայի արդյունքների ամփոփումը, ժամանակակից մարտահրավերների և ահաբեկչական ու ծայրահեղական բնույթի սպառնալիքների գնահատումը։

«Նիստի առանձին թեմա կդառնա 2014 թվականին ԱՊՀ անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական վարժանքի և համատեղ հրամանատարաշտաբային մարզման անցկացումը»,– հայտնել են մամուլի գրասենյակից։

Խորհրդակցությանը մասնակցելու համար հրավիրվել են ԱՊՀ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա) անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների, ԱՊՀ կանոնադիր և ճյուղային համագործակցության մարմինների պատվիրակություններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, առաջատար փորձագետներ և գիտնականներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։