481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԵՄ–ից 20 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա հայ–վրացական սահմանի վերահսկողության համակարգի արդիականացման համար. ԱԱԽ
18:38
01 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ԵՄ–ից 20 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա հայ–վրացական սահմանի Բագրատաշեն–Բավրա–Գոգավան հատվածում վերահսկողության համակարգի արդիականացման գործընթացը շարունակելու համար, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Այսօր հատելով հայ–վրացական սահմանը` դուք մեծ տարբերություն կտեսնեք։ Մենք մտադիր ենք զրոյի հասցնել սահմանի վրա բյուրոկրատական քաշքշուկները, ստեղծել ավտոմատացված համակարգ, որն ազատված է կոռուպցիոն ռիսկերից` ավտոմոբիլային տրանսպորտի կողմից սահմանի հատման հստակ գրանցված ժամանակով» , – ասաց Բաղդասարյանը` ներկայացնելով ԱԱԽ–ի 2014 թ.–ի աշխատանքի ծրագիրը։

Նրա խոսքերով` այդ միջոցներով Այրում կայարանում (Լոռու մարզ) կներդրվի վագոնների վերահսկման ավտոմատացված համակարգ, ինչպես նաև Բագրատաշեն–Բավրա–Գոգավան հատվածում կիրականացվի հսկիչ անցակետի տեխնիկական վերազինում և կստեղծվի «մեկ կանգառ – մեկ պատուհան» համակարգը։

Բաղդասարյանը նշեց, որ վերջին կետը սահմանին տրանսպորտի գտնվելու հստակ ժամանակի սահմանում է նախատեսում։

«Այսինքն, սահմանի հատման ամեն դեպքի համար կսահմանվի հստակ ժամանակային սահմանափակում։ Դա կլինի միասնական համակարգ, որը կապված կլինի կենտրոնական կայանի հետ, ինչը թույլ կտա բացահայտել և խախտումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», – ասել է նա։

Բաղդասարյանը նշել է, որ նախորդ տարվանից հայ–վրացական սահմանին 62 մլն եվրոյի այլ ծրագիր է իրականացվում, որը նախատեսված է երեք տարով։

Բաղդասարյանն անդրադարձել է նաև հայ–իրանական սահմանի արդիականացման նախագծին։ Այդ նպատակով այս տարի 50 հազար եվրոյի դրամաշնորհ կստացվի Մեղրի քաղաքում (Սյունիքի մարզ) միջազգային չափորոշիչներին համապատասխանող սահմանային անցակետերի ստեղծման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակման համար։ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այս նախագծի իրականացման համար, նախնական հաշվարկներով, կպահանջվի մոտ 25 մլն եվրո։

Նրա խոսքերով` «Ռոսգրանիցի» դաշնային գործակալության ներկայացուցչության աջակցությամբ և Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգության խորհուրդների համակարգմամբ Իրանի և Թուրքիայի հետ սահմանի արդիականացման աշխատանք կիրականացվի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: