482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգ այս պահին չկա. Հայաստանի պաշտպանության նախարար
17:23
24 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգ այս պահին չկա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Պատերազմի վտանգ միշտ կա, և հայկական կողմը դրան պատրաստ է։ Սակայն օբյեկտիվորեն այս պահին ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մենք բավականին ցածր ենք գնահատում։ Հայկական զինված ուժերը միշտ առաջնային գծում եղել են թելադրող և հակահարված տվող կողմի դերում։ Դիվերսիոն գործողություններին համարժեք պատասխան է տրվել, սահմանին իրավիճակը վերահսկվում է»,– ասաց Օհանյանը։

Ադրբեջանական զինծառայողների կողմից Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծումների մասին տեղեկությունը ստացվում է արդեն երկրորդ օրը։ Նախօրեին ուշ երեկոյան սահմանամերձ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը։Մի շարք լրատվամիջոցների տվյալով` վիրավորվելու պահին աղջիկը տանն եղել։ Նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։

Բացի այդ, հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը ադրբեջանական Զինված ուժերը դիվերսիոն խմբերի միջոցով ԼՂՀ տարածք ներթափանցելու անհաջող փորձեր են կատարել, սակայն հետ են շպրտվել ելման դիրքեր` կրելով կորուստներ։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ ԼՂՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ դրսևորած քաջության համար Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Օհանյանը նշեց, որ հունվարի 19–ի լույս 20–ի գիշերվա գնդակոծումները պայմանավորված են եղել Ադրբեջանի օրացույցում «սև հունվարի» առկայությամբ։

«Հետազոտությունները վկայում են` իրավիճակի սրումը միշտ կապված է ինչ–որ ամսաթվի կամ հանդիպումների հետ։ Տվյալ դեպքում լարվածությունը կապված է Ադրբեջանում նշվող «սև հունվարի» հետ։ Նրանք անում են դա` նույնիսկ չհասկանալով, որ այն ժամանակ (1990 թվական) սև օրերը և ցեղասպանությունը եղել են հայ ժողովրդի համար»,– ասաց նախարարը։

Նախարարի խոսքով` համարժեք պատասխան ստանալով, մեծ կորուստներ կրելով և մտահոգվելով, որ հայկական կողմը կարող է պատասխան տալ` ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են կատարում։

«Մենք այդպիսի կրակոցների չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների գործողություններին։ Միջազգային կառույցները պետք է համապատասխան կերպով ազդեն իրավիճակի վրա։ Ադրբեջանական իշխանությունը պետք է գիտակցի, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք համապատասխան հետաքննություն անցկացնել առաջնային գծում։ Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնել, սակայն մենք միակողմանի կարգով հետաքննություն կանցկացնենք և կներկայացնենք իրեղեն ապացույցներ»,– ասաց նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: