486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի հետ սահմանում իրավիճակը վերահսկելի է, բնակչությունը մտահոգվելու կարիք չունի. Հայաստանի պաշտպանության նախարար
13:19
23 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակը վերահսկելի է, բնակչությունը մտահոգվելու կարիք չունի, հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախօրեի երեկոյան հայկական որոշ ԶԼՄ–ներ տեղեկություն են տարածել ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի հյուսիսում հայկական գյուղերի գնդակոծումների մասին։ Հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը ադրբեջանական Զինված ուժերը դիվերսիոն խմբերի միջոցով ԼՂՀ տարածք ներթափանցելու անհաջող փորձեր են կատարել, սակայն հետ են շպրտվել ելման դիրքեր` կրելով կորուստներ։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ ԼՂՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ դրսևորած քաջության համար Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

«Դիվերսիայի անհաջող փորձից հետո հակառակորդը սպանվածներ և վիրավորներ է ունեցել և նահանջել է մեր զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անձնուրացության շնորհիվ»,– ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ դա որոշակի լարվածություն է ստեղծել ադրբեջանական դիրքերում, որն արտահայտվում է պարբերական կրակոցներով և խուճապի որոշակի գործողություններով` կապված հայկական կողմի արժանի պատասխանի հետ։

Նաև, նախարարի խոսքով, որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում, այլ նաև հայկական սահմանի հյուսիս–արևելյան մասում, որտեղ նույնպես կրակոցներ են հնչում։

Օհանյանն ընդգծեց, որ հայկական կողմը չի պատասխանում անկանոն կրակոցներին` արձագանքելով միայն դիպուկահարների նպատակային կրակոցներին։

«Այսօր իրավիճակը շփման գծում և սահմանում վերահսկվում է։ Մեր դիրքայինները կատարում են իրենց առջև դրված խնդիրները` պահպանելով մշտական զգոնություն։ Մեր բնակչությունը պետք է չմտահոգվի, քանի որ մեր զինծառայողներն ինչպես կատարել են իրենց առջև դրված խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով շարունակում են դրանք կատարել»,–ասաց Օհանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։