481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը վավերացրել է հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների մասին ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը
15:40
08 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին զինելու նպատակով հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա հոկտեմբերին Դուշանբեում ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից Ռուսաստանի Դաշնության առաջարկով՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին հատուկ տեխնիկայով և միջոցներով զինելու համար արտոնյալ պայմանների ստեղծման նպատակով:

 «Ըստ համաձայնագրի՝ արտոնյալ պայմանները նախատեսում են հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարում սեփական կարիքների համար իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կողմից գնվող հատուկ տեխնիկայի և միջոցների գների հիման վրա պետությունում ձևավորված գներով», - ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի՝ կողմերը չեն վաճառում և չեն վերավաճառում այս համաձայնագրի շրջանակներում մատակարարվող տեխնիկան և հատուկ միջոցներն օտարերկրյա պետություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին առանց մատակարարող կողմի նախնական գրավոր համաձայնության:

 «Միաժամանակ մատակարարող կողմն իրավունք ունի վերահսկել, որպեսզի այս համաձայնագրի շրջանակներում մատակարարվող հատուկ տեխնիկան և միջոցներն օգտագործվեն ըստ նպատակի», - նշեց Հարությունյանը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։