482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման հարցերը քննարկում է միջազգային փորձագետների հետ
11:55
24 Նոյեմբերի 2011

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստանում Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման հարցերը քննարկվել են միջազգային փորձագիտական խմբի հետ:

Նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:

Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված ընդլայնված կազմով քննարկումներն անցան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ:

Միջազգային փորձագիտական խմբի և ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի մասնակցությամբ կայացած այս հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագիծը, որի վերաբերյալ ներկաները տվեցին իրենց հարցերն ու մեկնաբանությունները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ռազմավարական մակարդակում ռազմական և պաշտպանական անվտանգային կրթություն իրականացնող գիտակրթական այսօրինակ հաստատության ստեղծումը:

Նա ընդգծեց հայաստանյան կողմի պատրաստակամությունը` ԱՄՆ-ի գործընկերների հետ շարունակելու համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտ գիտակրթական և կազմակերպական աջակցություն ցուցաբերել Պաշտպանական ազգային համալսարանի ձևավորման գործընթացում:

Նույն օրը փորձագիտական խմբի հետ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Նա ներկայացրեց ռազմակրթական բարեփոխումների ոլորտում պաշտպանության նախարարության արձանագրած առաջընթացը և փորձագիտական խմբի ուշադրությունը բևեռելով ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքների, ուսումնակրթական ծրագրերի վերանայման, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման գործում կադրային կառավարման և կրթական ծրագրերի փոխկապակցման և մի շարք այլ հարցերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջազգային փորձագիտական խմբի այցի արդյունքում նախատեսվում է ավարտական տեսքի բերել ավագ սպաների համար նախատեսված հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, համաձայնեցնել դասախոսների վերապատրաստման, ուսումնանյութական բազայի արդիականացման և դասավանդվելիք առարկաների բովանդակության հետ կապված հարցերը:

Պայմանավորվածություն ձեռք կբերվի նաև Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ներկայումս մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրոատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: