480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարն ամենօրյա աշխատանք է կատարում բանակում առկա խնդիրների լուծման ուղղությամբ. Օհանյան
14:30
01 Նոյեմբերի 2011

Հայաստանի պաշտպանության նախարարությունը լավատեղյակ է բանակում առկա խնդիրներին և ամեն օր աշխատում է դրանց լուծման ուղղությամբ, ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջին ժամանակներում հայկական ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում են զինծառայողների մահվան դեպքերը՝ մասնավորապես, ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով գրանցված: Զոհված զինվորների հարազատները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Որպեսզի ոչ կանոնադրական հարաբերությունները բացառվեն, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնց անբաժանելի մասն են կազմում սպաների կրթության մակարդակի բարձրացումը, զինվորի իրավագիտակցության բարձրացումը եւ հասարակությունից բանակ ոչ առողջ բարքերի ներթափանցման արգելումը»,- ասել է Օհանյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ սպաների կրթության և զինվորների իրավագիտակցության մակարդակի բարձրացման համար բարեփոխումներ են իրականացվում և ամենօրյա մեթոդական աշխատանք է տարվում, արդյունավետ են գործում նաև իրավախախտումների վերաբերյալ իրազեկման մեխանիզմները:
«Իսկ հասարակությունից բանակ անառողջ գաղափարներ թափանցելը կանխելը պահանջում է, որպեսզի հասարակական մյուս ինստիտուտները նույնպես՝ ընտանիք, դպրոց, համալսարան եւ այլն, երիտասարդի արժեքային համակարգի ձևավորման հարցում իրենց գործառույթները պատշաճ կատարեն»,- ընդգծել է նախարարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, ընթացիկ տարում իրականացված միջոցառումների արդյունքում հայկական բանակում նկատվում է արտակարգ պատահարների կրճատում, ինչի վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի տարեվերջին:
«Սակայն առկա է բանակային միջադեպերի հնչեղության ավելացում, որը պայմանավորված է տեղեկատվական միջոցների զարգացմամբ ու ընդլայնմամբ»,- ավելացրել է Օհանյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: