481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս և հայ զինվորականները մարտական փոխգործակցություն են մշակում լեռներում. ՌԴ ՊՆ
14:08
27 Հոկտեմբերի 2011

Լեռնային պայմաններում պաշտպանական մարտում փոխգործակցության մշակման ռուս-հայկական համատեղ զորավարժությունների ակտիվ փուլն է սկսվել «Ալագյազ» ուսումնավարժական կենտրոնում, հինգշաբթի լրագրողներին է հայտնել Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի քարտուղար Իգոր Գորբուլը:

«Համատեղ մարտավարական վարժանքներն անցկացվում են երկուշաբթի մեկնարկած համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում»,- ասաց նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

102-րդ ռուսական ռազմակայանից ներգրավվել է ավելի քան 500 զինծառայող և մոտ 200 միավոր մարտական տեխնիկա: Հայաստանի զինված ուժերը ներկայացված են մոտոհրաձգային գումարտակով, հատուկ նշանակության վաշտով և բանակային ավիացիայով: Ընդհանուր առմամբ՝ մոտ 300 զինծառայողներ և 50 միավոր սպառազինություն և մարտական տեխնիկա, երկու Մի-8 ուղղաթիռ:
«Վարժանքների ընթացքում ռուսական և հայկական ստորաբաժանումները փոխգործակցություն են մշակում լեռնային պայմաններում պաշտպանական մարտում, կատարում են մարտական պահպանության խնդիրներ, ինժեներասակրավորական հետախուզության անցկացում»,- ասել է Գորբուլը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: