484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ երկու պայմանագիր է վավերացրել
14:19
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն երեքշաբթի նիստի ժամանակ վավերացրել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» և « «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունները:

«1992թ.-ի մայիսի 15-ի պայմանագրի փոփոխությունները նախատեսում են, որ ՀԱՊԿ մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման կամ միջազգային անվտանգության սպառնալիքի դեպքում, կազմակերպության անդամներն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով»,- օրինագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ փոխնախարարի, ՀԱՊԿ անդամները պետք է նաև անհապաղ օգնություն ցուցաբերելու միջոցներ մշակեն և ընդունեն՝ առաջացած սպառնալիքը վերացնելու համար:

«Ագրեսիայի կամ այլ զինված հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն իր հետևում է թողնում ուժային ներուժի օգտագործման իրավունքը, այդ թվում նաև՝ պայմանագրի մասնակից պետությունների տարածքների սահմաններից դուրս միջազգային անվտանգության շահերից ելնելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կազմակերպության երկրների տարածքների սահմաններից դուրս գործողությունները կարող են իրականացվել բացառապես միջազգային անվտանգության շահերից ելնելով՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան:
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ ուժային մեթոդների կիրառման մասին որոշումը կընդունվի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների կողմից:
Ըստ փոխնախարարի, 2002թ.-ի հոկտեմբերի 7-ի պայմանագրի փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել ՀԱՊԿ աշխատանքը:

«Փոփոխությունները մասնավորապես ամրագրում են, որ միջխորհրդարանական համագործակցության մարմինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն է, որոշում են Մշտական խորհրդի ստեղծման կանոնակարգը և հստակեցնում են Կազմակերպության որոշ մարմինների աշխատանքը (Գլխավոր քարտուղարի, Քարտուղարության և Միացյալ շտաբի)»,-ավելացրեց Քոչարյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից` 1992 թ. մայիսի 15¬ին ստորագրված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Ռուսաստան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: