483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Լեհաստանը ծրագրում են համատեղ ձեռնարկություններ ստեղծել ՌԱՀ ոլորտում
14:51
18 Հոկտեմբերի 2011

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, հայտնեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 «Մենք ՌԱՀ ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենք: Ավելին՝ մենք արդեն դրա զարգացման հստակ ուղղություններ ենք ծրագրել, որոնց թվում կարելի է նշել սպառազինության արդիականացումը, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկության ստեղծումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Խոսելով լեհ-հայկական հարաբերությունների մասին՝ Բաղդասարյանը նշեց, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների, ԱԳՆ-ի, Ոստիկանության մարմինների, ինչպես նաև ԱԻՆ-ի միջև արդյունավետ համագործակցություն է զարգանում:

«Ձեռքբերված պայմանավորվածություններից յուրաքանչյուրը գտնվում է ուշադրության կենտրոնում և մեր կառույցների ամենօրյա դիտարկման տակ, և մենք լավ արդյունքներ ունենք, ինչը խոսում է այն մասին, որ հայ-լեհական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է: Այն հագեցված օրակարգ է ենթադրում, որը մենք ձգտելու ենք իրականացնել  հետագայում»,- ավելացրեց նա:

Լեհաստանի Ազգային անվտանգության գրասենյակի ղեկավար Ստանիսլավ Կոզեյն իր հերթին ընդգծեց, որ այսօրվա դրությամբ ռազմական ոլորտում հայ-լեհական գործընկերության կարևորագույն  ոլորտներից մեկը ռազմական կրթությունն է:
«Լեհաստանն առաջարկում է և պատրաստ է աջակցել հայ սպաների ուսուցումը Վարշավայի Ռազմական ակադեմիայում կազմակերպելու հարցում»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Կոզեյի, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն սպառազինության ոլորտում: «Մեր երկու երկրները նման սպառազինություն ունեն, այդ պատճառով սպառազինության արդիականացման հարցում փոխգործակցությունը շատ արդյունավետ կլինի»,- ավելացրեց նա:

Կոզեյը նաև տեղեկացրեց, որ իր հայ գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ տարի Բաղդասարյանի՝ Լեհաստան կատարելիք այցի շրջանակներում երկկողմ պայմանագրերի ստորագրման իրականացման ընթացքի քննարկման վերաբերյալ համատեղ համաժողով անցկացնելու մասին, որին կմասնակցեն տարբեր պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Մենք նաև համաձայնության ենք եկել անվտանգության բնագավառում ռազմական վերլուծության ոլորտում մեր կառուցվածքների միջև փորձի փոխանակման մասին: Հայաստանում նման հետազոտություն արդեն անցկացվել է: Լեհաստանը ծրագրում է այն անցկացնել առավել մեծ ծավալներով՝ բոլոր շրջանների ներգրավվածությամբ, որոնք անմիջականորեն կապված են անվտանգության հետ»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: