484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 16-21-ն ընկած ժամանակահատվածում
16:56
17 Հոկտեմբերի 2011

ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակում ՆԱՏՕ շաբաթվա հերթական միջոցառումներն են անցկացվում Հայաստանում հոկտեմբերի 16-21-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, հոկտեմբերի  18-ին հայկական հեռուստաալիքներից մեկով կանցկացվի կլոր սեղան «ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությունը թեմայով», ինչպես նաև մեկնարկում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դասախոսությունների շարքի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի և  Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի մասնակցությամբ:

Բացի այդ, նույն օրը կանցկացվի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հարցազրույցը «Ուրվագիծ» հաղորդաշարում:

Հոկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում կանցկացվեն  Երևան-Պրիշտինա և Երևան-Մազարե-Շարիֆ հեռուստակամուրջներ՝ Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար:
«Տեղեկատվության հավաքագրման, ռիսկերի գնահատման և ռեսուրսների բաշխման» խորագրով սեմինար տեղի կունենա ՀՀ ԱԳՆ-ում հոկտեմբերի 21-ին:
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին:

Հայաստանի մասնակցությունն IPAP-ին ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:

2007 թվականի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: