480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարն անընդունելի է համարում ոչ մարտական պայմաններում մարդկանց մահվան դեպքերը բանակում
19:45
03 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աններելի է համարել ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները և արդարացված՝  հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երևույթները պետք է հասցվեն նվազագույնի, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարն այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն Արցախ կատարած եռօրյա այցի ժամանակ: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ:
«Չնայած բանակն իր առջև դրած մարտական խնդիրները գերազանց է կատարում, այդուհանդերձ մերթընդմերթ արձանագրվող արտակարգ պատահարները և արատավոր երևույթները փորձում են ստվերել բանակի հեղինակությունը»,- ասել է Օհանյանը:
Նա նշել է, որ բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ «սա մեզ համար պատասխանատվության և պատվի հարց է»:

Վերջին շրջանում հայկական բանակում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան միջադեպերը: Բուռն արձագանք ստացած վերջին իրադարձությունների թվում են օգոստոսի 26-ին 19-ամյա Աղասի Աբրահամյանի մահը՝ կանոնադրական հարաբերությունների խախտման պատճառով, ինչպես նաև ժամկետային ծառայող, 19-ամյա Հայկ Մկրտչյանի մահը համածառայակցի հետ ծագած վեճի արդյունքում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով:

«Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է և մարտական ոգու հիմնաքարը”,- ասել է նախարարը:

Նախարար Օհանյանը նշել է, որ անձնակազմի հետ աշխատանքները և արատավոր երևույթների դեմ պայքարը լինելու է զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի հայկական ազգային բանակի հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային հարաբերությունների գերադասումը, հրամանատարի անձնական օրինակը, հավասար և արդար վերաբերմունքը զինվորի հանդեպ, բանակային ընկերականությունը և ամենակարևորը` երիտասարդին բանակ ընդունել ծնողի հոգատարությամբ և  կատարել նրա պարտականությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: