484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ՀՀՊ վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չկա. ՌԴ պաշտպանության փոխնախարար
12:59
27 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ՀՀՊ վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չկա, ամերիկացիները շարունակում են իրենց ծրագրերի իրականացումն արագ տեմպերով, ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Որևէ բեկումնային որոշում չի ընդունվել: Մեր ամերիկացի գործընկերները շարունակում են ամերիկյան ՀՀՊ եվրոպական սեգմենտի ստեղծման իրենց ծրագրերի իրականացումը»,- երեքշաբթի լրագրողներին է հայտնել Անտոնովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա ընդգծել է, որ Եվրոպայում «ՆԱՏՕ-ի ՀՀՊ»-ի ստեղծման մասին կարծիքը սխալ է:

«Սա անհեթեթություն է: Իրականում ամերիկացիները Եվրոպայում իրենց ծրագրերն են իրագործում: Եվ ցավոք, ՀՀՊ-ի մասով այդ ծրագրերի իրագործումն առաջ է անցնում այն երկխոսությունից, որ տարվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև այդ բնագավառում»,- փաստել է փոխնախարարը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների, բայց խելամիտ սահմաններում:
«Գոյություն ունի որոշակի «կարմիր գիծ»` այն, ինչ վերաբերում է մեր պաշտպանությանը, և որևէ փոխզիջում այս բնագավառում լինել չի կարող»,- ասել է Անտոնովը:

Նա նշել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունում հաշվարկում են «ռազմատեխնիկական բոլոր քայլերը Ռուսաստանի սահմանում սպառնալիքի» ի հայտ գալու դեպքում:

Ըստ նրա, ռուսական կողմը նույնպես շարունակում է բացատրել գործընկերներին, այդ թվում` Ռումինիային և Թուրքիային, մասնավորապես, «հատվածային ՀՀՊ»-ի վերաբերյալ իր առաջարկները, բայց առայժմ արդյունք չկա:

«Չեմ ասի, թե «ՀՀՊ-ի հարցում վերաբեռնումը» փակուղի է մտել: Կարծում եմ` մեր ամերիկացի և ՆԱՏՕ-ի գործընկերները հասկանում են, որ այս հարցում համառությունը ոչինչի չի հանգեցնի: Պետք են լուծումներ, պետք են որոնումներ: Մենք հստակ և պարզ նշում ենք մեր խնդիրներն ամերիկյան ծրագրերի իրագործման հետ կապված մեր մտավախությունների վերաբերյալ և առաջարկում ենք լուծման ուղիներ: Մեզ ժպտում են և շարունակում իրենց ծրագրերի իրագործումը»,- հավելել է նա:

Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպայի հակահրթիռային անվտանգության «ճարտարապետությունը»: Ռուսաստանը պնդում է ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգում (ԵվրոՀՀՊ) իր մասնակցությունը և գոնե երաշխիքներ է պահանջում, որ այդ համակարգն ուղղված չի լինի իր դեմ: ԱՄՆ-ն պատրաստ չէ այդպիսի երաշխիքներ տալ այն հարցում, թե ինչպես կապել իր հակահրթիռային համակարգը մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։