478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Առաջիկայում Հայաստանի 3 սահմանային անցակետերի արդիականացման միջազգային մրցույթ կհայտարարվի. UNDP
16:03
07 Սեպտեմբերի 2011

Հայաստանի 3 սահմանային անցակետերի արդիականացման աշխատանքներին մասնակցության միջազգային մրցույթ կհայտարարվի առաջիկայում, հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում:

«ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում Գերչևան ներկայացրել է Հայաստանի 3 սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրի իրականացնող գործընկեր UNDP-ի կողմից կատարված աշխատանքի ընթացքը` նշելով, որ 3 սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են», - հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը:

Բաղդասարյանն իր հերթին ընդգծել է Եվրամիության չափանիշներին լիովին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալու կարևորագույն առաջնահերթությունն առավելագույնս սեղմ ժամկետներում կենսագործելու անհրաժեշտությունը: 

ԵՄ-ն Հայաստանին 7,7 մլն եվրո է տրամադրել՝ «Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման» ծրագրի շրջանակներում Բագրատաշենի, Բավրայի, Գոգավանի սահմանային կետերի արդիականացման նպատակով:

«Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման» (ՀԿՍՀԿ) ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական մեխանիզմների ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը, մասնավորապես` Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ-պետությունների և միջազգային կառույցների միջև, ինչն ուղղված է ապրանքների և մարդկանց օրինական տեղաշարժերի ապահովմանը և միաժամանակ` ցանկացած ապօրինի գործունեությունից պետական սահմանի պաշտպանվածությանը: -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: