481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղցի զինվորի մահվան մեղավորները կպատժվեն. ՀՀ ռազմական դատախազ [Վարկած 1]
18:07
05 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Որպես այս երկրի քաղաքացի, շատ եմ ցավում, և մենք ոչ միայն կանենք հնարավոր ամեն բան նման դեպքերը բացառելու համար, այլ նաև խստագույն պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին»,- ասաց Կոստանյանը։

Ըստ նրա, այդ անբարոյական գործին ոչ մի միջնորդություն չի կարող լինել։

«Յուրաքանչյուր անձ դեպքի յուրաքանչյուր մասնակից խստագույնս ենթարկվելու է պատասխանատվության՝ անկախ կոչումից, դիրքից»,- հայտնեց ռազմական դատախազը։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)։

Կոստանյանը նշեց, որ տվյալ գործով սպա է ձերբակալվել, մեկ զինվոր էլ կալանավորվել է։
Խոսելով նախաքննության ընթացքի մասին՝ Կոստանյանը նշեց, որ կատարվածից անմիջապես հետո ինքը ՀՀ ՊՆ քննչական բաժնի պետ Արմեն Հարությունյանի հետ մեկնել է դեպքի վայր՝ գործի հանգամանքներին մանրամասնորեն, բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն ծանոթանալու համար։
Միաժամանակ նա նշեց, որ գործի վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես փոփոխվում է, քանի որ գործի քննության յուրաքանչյուր փուլում ինչպես կասկածյալների, այնպես էլ մեղադրյալների թիվը կարող է ավելանալ, «և այն կավելանա»։

«Այսօր համապատասխան հիմքեր են ձևակերպվում՝ դեպքին մասնակից այլ անձանց ևս ձերբակալելու և նրանց հանդեպ մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց նա։

Միաժամանակ ռազմական դատախազը պարզաբանեց, որ նախաքննության շրջանակներում այսօրվա դրությամբ երկու դրվագ է դիտարկվում։

Ըստ նրա, նախաքննության շրջանակներում՝ այսօրվա դրությամբ ստացված տվյալների համաձայն, ծեծի և բռնության հետևանքով գումարտակում տուժածն իրեն վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և ընկել։
«Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որը գտնվում է գումարտակից շուրջ 30 կմ հեռավորության վրա, ըստ նախաքննության տվյալների, այնուհետև մոտ 10 ժամ նա բուժկետում է եղել բացարձակապես անօգնական վիճակում»,- ասաց նա։

Կոստանյանը նշեց, որ դրան ավելացել է նաև բուժկետի ծառայության պետի կողմից բռնություն կիրառելու դրվագը։ Արդյունքում, մի քանի ժամ անց տուժածին տեղափոխել են ռազմական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա մահվան փաստը։

«Այդ հանգամանքները ստեղծվում են նախաքննության ընթացքում ստացված ապացույցների շրջանակներում, և քննության ավարտից հետո մենք լիարժեք և վերջնական պատկեր կստանանք, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասաց նա։

Պատասխան լրագրողների այն հայտարարությանը, թե գործի սկզբում հանցագործությունը ծածկելու կամ այն որպես ինքնասպանություն, որպես հիվանդություն, դժբախտ պատահարի հետևանքով առաջացած մահ ներկայացնելու փորձ է արվել, Կոստանյանը նշեց,  որ «այն հնարավոր վարկածները, որոնց մասին խոսակցություններ են տարածվել, և հատկապես թունավորումը, մահճակալից ընկնելը, հարբուխը, նախաքննություն անցկացնող մարմնի կողմից ընդհանրապես երբեք հետաքննության առարկա չեն եղել»։

«Մարմնական վնասվածքների փաստն ակնհայտ էր քրեական գործ հարուցելու սկզբնական փուլում, ինչը բացարձակապես բացառում է նման վարկածների քննարկումը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մահվան պատճառը կարող է հաստատվել բացառապես բժշկական եզրակացության հիման վրա։

Ռազմական դատախազը նշեց, որ տվյալ գործը լիովին բացահայտելու համար դեռ բազմաթիվ քննչական և ընթացակարգային միջոցառումներ պետք է անցկացնել, քանի որ «որոշակի հաջորդականությամբ և ժամանակի մեծ ընդմիջումներով հասցված մի քանի մարմնական վնասվածքներ կան»։ 

«Այո, մենք գիտենք, որ մահը վրա է հասել մարմնական վնասվածքների հետևանքով, սակայն պետք է պարզել՝ հնարավո՞ր էր առավել օպերատիվ և ժամանակին բժշկական օգնության շնորհիվ խուսափել նման ելքից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօրվա մոտեցումները ձևավորվել են սկզբնական  տվյալների հիման վրա, որոնք ճշգրտումների կարիք ունեն։

Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Աբրահամյանը զոհվել է օգոստոսի 26-ին ռազմական հոսպիտալում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: