484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանապետը մտադիր չէ հրաժարական տալ, բայց անհրաժեշտության դեպքում կդիմի նման քայլի
14:36
01 Սեպտեմբերի 2011

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներկա պահին չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում դիմել այդ քայլին։
Նախօրեին զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը, ով ավելի վաղ  ձերբակալվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։

«Մինչ այդ պահը հրաժարականի մասին խոսք չի եղել, առաջարկներ կամ ակնարկ չի եղել։ Ես իմ աշխատանքը կատարում եմ, ես իմ տեղում եմ, և նման տրամադրվածություններ չկան»,- հինգշաբթի կառավարական նիստից հետո  լրագրողներին ասաց Սարգսյանը։

Միաժամանակ ոստիկանության պետը հիշեցրեց, որ իր հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել են դեռ իր  նշանակումից մի քանի օր անց (2008թ. ամառ. «Նովոստի-Արմենիա»)։

Ըստ Սարգսյանի, այդ ամենի հետևում որոշակի ուժեր են կանգնած, որոնք փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել, առաջին հերթին հենց համակարգում, իսկ այնուհետև՝ հասարակական շրջանակներում։
Միաժամանակ ոստիկանության պետը պարզաբանեց, որ սկզբում նա այդ ամենին հումորով էր վերաբերվում, իսկ այժմ ոչ մի նշանակություն չի տալիս։

«Ես արդեն անտարբերությամբ եմ վերաբերվում այդ խոսակցություններին, բայց հանգիստ եղեք, երբ հրաժարական տալու խիստ անհրաժեշտություն առաջանա, ես կանեմ դա»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ոստիկանության ղեկավարի պաշտոնում մնալու հարցը երկրի ղեկավարությունն է որոշում։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը, տվյալ քրեական գործի մասնակիցներից մեկը նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության սպայական 2-րդ գումարտակի նախկին հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանն է, ով  ձերբակալվել է անցած ուրբաթ։
Գործի նյութերի համաձայն, Կարախանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նպատակային նշանակմամբ 277 հազար լիտրից 121 հազար լիտր բենզին է օգտագործել, որը նախատեսված էր իրեն ենթակա գերատեսչությունների աշխատանքը կազմակերպելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: