482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը թույլ է տվել քրեական պատասխանատվությունից ազատել զինծառայությունից խուսափած անձանց որոշակի կատեգորիայի
14:10
23 Հունիսի 2011

ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի անցկացված արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնցով առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել ծառայությունից խուսափածների որոշակի կատեգորիայի: 

Ինչպես հայտնեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել քրեական պատասխանատվությունը մինչև 2011 թվականի մայիսի 1-ը 27 տարին բոլորած զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ:

Օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, սկսած օրենքի խախտմամբ զորակոչին չներկայանալու պահից մինչև 27 տարին բոլորելը կամ սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունքի ստացումը տուգանք են վճարում յուրաքանչյուր բացթողած զորակոչի համար: Տուգանքի առավելագույն չափը կազմում է 1,8 միլիոն դրամ (մոտ 4,8 հազար դոլար): 
«Մենք արդեն բազմիցս նմանատիպ փոփոխություններ ենք կատարել օրենքում և մեղմել ենք հայրենիք վերադառնալ ցանկացող և զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվությունը դադարեցնելու պայմանները»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, միայն վերջին տարիներին Հայաստանի պաշտպանության նախարարության արտաբյուջետային հիմնադրամի օրենսդրական փոփոխությունների հաշվին ծառայությունից խուսափած համարվող և քրեական հետախուզության մեջ գտնվող մոտ հազար երիտասարդներ 870 միլիոն դրամ (մոտ 2,3 միլիոն դոլար) են վճարել և ազատվել քրեական հետապնդումից: 

Նախարարը միաժամանակ մատնանշեց հայրենիք վերադառնալ ցանկացող նման անձանց թվի աճի միտումը: Սփյուռքի նախարարության տվյալներով, 2010 թվականի վերջին զինվորական ծառայությունից խուսափած և մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը 27 տարին բոլորած քաղաքացիների թիվը կազմում է 20 հազար մարդ, ընդ որում՝ մեծամասնությունը մեկնել է հանրապետությունից վաղ տարիքում ծնողների կամքով:

Օրինագիծն ուժի մեջ է 2004 թվականից, և այդ ժամանակահատվածում դրա հնարավորություններից օգտվել է 4-5 հազար մարդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: