486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ պետությունները կողմ են «հակաթմրանյութային անվտանգություն» հասկացության ներմուծմանը
16:29
09 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  անդամ պետություններն առաջարկում են մտցնել «հակաթմրանյութային անվտանգություն» հասկացությունը, հինգշաբթի ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության և պաշտպանության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցությունից հետո լրագրողներին է հայտնել ՌԴ-ում թմրանյութերի շրջանառության վերահսկողությամբ զբաղվող դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:

«Մենք հանդես եկանք «հակաթմրանյութային անվտանգություն» հասկացությունը ներմուծելու նախաձեռնությամբ: Դուք գիտեք, որ գոյություն ունի «ռազմական անվտանգություն», «ազգային անվտանգություն», «հումանիտար» հասկացությունները, հակաթմրանյութային անվտանգություն չկա: Մենք ենթադրում ենք, որ դա մեծ բացթողում է»,- ասել է Իվանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ հասկացությունն անհրաժեշտ է մտցնել միջազգային անվտանգության վրա աֆղանական թմրանյութերի տարածման գլոբալ ազդեցության պատճառով:

Ըստ Իվանովի, ՀԱՊԿ անդամ պետություններն իրավիճակը կվերլուծեն միայն այն ժամանակ, երբ կներմուծվի այդ հասկացությունը և սպառնալիքը սահմանում կունենա:

«Այսօր կարծիք կա, որ ահաբեկչությունը թմրանյութերի արտադրություն է ծնում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ հակառակն է, թմրանյութերն են ահաբեկչություն ծնում»,- ասել է Իվանովը:
«Հակաթմրանյութային անվտանգություն» եզրույթը կկիրառվի ՀԱՊԿ մասնակից երկրների օրենսդրական ակտերում:

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: