480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱԱՀՈՒ սպառազինման նպատակային ծրագրի նախագիծը կներկայացվի ՀԱՊԿ երկրների նախագահներին
18:00
01 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) սպառազինման նպատակային ծրագրի նախագիծը Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում կներկայացվի կազմակերպության անդամ պետությունների նախագահներին, չորեքշաբթի Մինսկում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Մենք վերանայել ենք հարցեր՝ կապված ԱԱՀՈՒ-ն ժամանակակից, օպերատիվ-ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու ծրագրի շուրջ տարվող աշխատանքի ընթացքը, ինչպես նաև  այն միջոցները, որոնք կձեռնարկվեն, որպեսզի 2011թ.-ի դեկտեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ծրագիրը քննարկվի ու ներկայացվի նախագահներին»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթղթի նախագծի քննարկումը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 21-րդ նիստի թեմաներից մեկն է դարձել, այդ հարցի վերաբերյալ տեղեկությամբ  ելույթ է ունեցել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը։
«Ծրագրում խոսքը գնում է սպառազինությունների, կապի միջոցների, հետախուզության, հատուկ ստորաբաժանումների սարքավորման, այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է այն խնդիրների լուծման համար, որոնք դրված են Արագ արձագանքման հավաքական ուժերի առջև»,- ասել է նա՝ չխոսելով փաստաթղթի նախագծի բովանդակության մասին։

Ըստ նրա, երկրներից յուրաքանչյուրն իր առաջարկներն է ներկայացրել, որոնք կամփոփվեն և կամրագրվեն նպատակային ծրագրի նախագծում։

1992թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ-ի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: