486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանական ռազմավարական վերանայման արդյունքները հասանելի են հասարակությանը
10:41
24 Մայիսի 2011

Հայաստանի պաշտպանական ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթը հասանելի է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես ասվում է այս կապակցությամբ տարածած Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում, փաստաթուղթը, առաջին հերթին նպատակաուղղված է ազգային անվտանգությանը սպառնացող առկա և հավանական ռազմաքաղաքական ռիսկերի ու սպառնալիքների բացահայտմանը, ինչպես նաև պարունակում է ազգային պաշտպանական համակարգի և դրա բաղադրիչների մանրակրկիտ վերլուծություն։

«Հիմնվելով տվյալ վերլուծության արդյունքների վրա` Վերանայման գործընթացի շրջանակներում ընդհուպ մինչև 2010 թվականը իրականացվել են ՀՀ զինված ուժերի զարգացմանը նպատակաուղղված որոշակի ուղեցույցների և ռազմավարական պլանների մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օհանյանի գնահատականով, Վերանայումը նախատեսում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ զարգացում ՀՀ Զինված ուժերին հատկացվող նյութական միջոցների նպատակային օգտագործման միջոցով։ 

«ՀՀ զինված ուժերի զարգացման արագացումը մեր տրամաբանված ընտրությունն է, որը բխում է մեր պետության և ժողովրդի անվտանգության, ինչպես նաև խաղաղության պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խաղաղության պարտադրման նպատակներից»,- նշել է նախարարը։

Նա ընդգծեց նաև, որ 2005 թվականից ի վեր պաշտպանական բարեփոխումների առումով իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ և արձանագրվել են զգալի արդյունքներ, մասնավորապես,  «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումը,  Ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի Հանրապետության Ռազմական դոկտրինի մասին հայեցակարգային փաստաթղթերի ընդունումը:

Օհանյանի խոսքով՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման ամμողջ ընթացքում ՀՀ գործընկեր երկրների փորձագետները զգալի օժանդակություն տրամադրեցին տարբեր ձևաչափերով իրականացված մեթոդաբանական մշակումների և պլանավորման շրջափուլերի ձևավորման աշխատանքներին: «Այդ գործընկերներից են Լատվիան, Լեհաստանը և Ֆրանսիան... Կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել Գերմանիային, ԱՄՆ-ին և Միացյալ Թագավորությանը` անընդմեջ ցուցաբերված փորձագիտական աջակցության համար»,- ասել է նա։

Խոսելով ռուս գործընկերների հետ փոխգործակցության մասին՝ Օհանյանն ընդգծել է, որ ապա գործընթացի շրջանակներում դրանք առնչվել են ոչ միայն ՀՀ ԶՈւ զարգացման հեռանկարներին, այլև ՀՀ-ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման դերի, առաքելության և համատեղ գործելու կարողությունների զարգացմանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին իր ուղերձում նշել է, որ 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության վերանայման գործընթացը նպատակաուղղված է զինված ուժերի զարգացման և արդիականացման միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների և գործողությունների հստակեցման, ժամանակակից ռազմական պահանջներին համապատասխանող, ճկուն և արդիական պաշտպանության համակարգի կայացմանն ուղղված հետևողական քաղաքականության իրականացման խնդիրներին:

«Ռազմական անվտանգության ապահովման և զինված ուժերի մարտունակության բարձրացման ամենաարդյունավետ ուղիները միջազգային ինտեգրումն ու համակարգված բարեփոխումներն են»,- ընդգծել է նա։

Բաղդասարյանն ավելացրել է, որ վերանայման գործընթացում հաշվի են առնվել զինված ուժերի զարգացմանը ներկայացվող ժամանակակից պահանջները, տարածաշրջանում անվտանգության միջազգային համակարգերի հետ (ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ) համագործակցության գերակայությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: