483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՀԱՊԿ-ն չի ընկալում որպես ռազմաքաղաքական այլ դաշինքներին դիմակայելու ձև. Պաշտպանության նախարար
13:22
19 Մայիսի 2011

Հայաստանը չի ընկալում ՀԱՊԿ-ն որպես ռազմաքաղաքական այլ դաշինքների դիմակայության ձև, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Սառը պատերազմի դարաշրջանն արդեն վաղուց ավարտվել է, և Հայաստանի զինծառայողների նոր սերունդը չի ընկալում ՀԱՊԿ-ն որպես ռազմաքաղաքական այլ դաշինքի դիմակայության մի ձև»,- ասաց Օհանյանը «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում։

Նախարարը նշեց, որ տարբեր ԶԼՄ-ներում հաճախ հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունն իբր վերանայում է իր ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ դեպի ՆԱՏՕ։
«Պետք է ասեմ, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին լուծում է մեր ռազմավարական խնդիրները, իսկ մեր բազմակողմանի համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների հետ ուղղված է հիմնականում այնպիսի ոլորտների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են կայունացման միջազգային օպերացիաներին մասնակցելու և պաշտպանական բարեփոխումների իրականացման փորձի ուսումնասիրության համար»,- ասաց Օհանյանը։
Ինչպես նշեց նախարարը, ըստ էության, այս երկու ուղղությունները լրացնում են միմյանց, ինչն իր հերթին բարձրացնում է անվտանգության երաշխիքը։

Ըստ նրա, այս երկու ուղղություններում անվտանգության քաղաքականության համաժամանակյա համամասնական զարգացման վերաբերյալ շաղկապման հնարավորությունները պայմանավորված են անվտանգության տվյալ երկու համակարգերի առջև կանգնած ընդհանուր խնդիրներով, անվտանգության սպառնալիքների չեզոքացման ընդհանուր մոտեցումներով, ընդհանուր շահերի առկայությամբ։

«Այսօր ակնհայտ է դառնում, որ ՀԱՊԿ-ն և միջազգային այլ կազմակերպություններ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների լուծման համար նախաձեռնել են սկզբունքորեն ընդհանուր մոտեցումներ, իսկ միջազգային սպառնալիքների գլոբալ ծավալները և արդիականությունը երկրորդ պլան են մղել առկա հակասությունները՝ ստիպելով կողմերին ավելի ու ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները»,- ասաց Օհանյանը։

Որպես օրինակ նա նշեց, որ այս օրերին Հայաստանում անցկացվում է Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ գումարտակի մարտունակությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և երկրի Պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ Քարտուղարության և Միավորված շտաբի դիտորդներին, ինչպես նաև Կազմակերպության պաշտպանական գերատեսչություններին առաջարկել է ձեռք բերել իրենց համար օգտակար փորձը։
Ավելին, ըստ նրա, վարժանքների ավարտին փորձագետ դիտորդներին կփոխանցվեն բոլոր նախապատրաստական նյութերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։