482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ երկրները պետք է միասնական լինեն միջազգային անվտանգության հարցերում. Սեյրան Օհանյան
12:53
19 Մայիսի 2011

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները պետք է միասնական լինեն միջազգային անվտանգության հարցերում, հինգշաբթի Երևանում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Շատ կարևոր է, որ Կազմակերպության շրջանակներում երկրների միջև հարաբերությունները չսահմանափակվեն միայն զուտ երկկողմ համագործակցության առանձին բաղադրիչներով, օրինակ, Հայաստանի համար միայն հայ-ռուսական, Բելառուսի համար միայն ռուս-բելառուսական և այլն»,- ասաց Օհանյանը «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի բացմանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ մասնակիցները պետք է ակտիվորեն շարունակեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ճարտարապետության կատարելագործումը, ջանքեր գործադրեն պոտենցիալ և առկա հակամարտությունների կանխարգելման և լուծման արդյունավետ ուղիների որոնման ուղղությամբ՝ դրանով իսկ ամրապնդելով ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգ և կայուն զարգացման հեռանկարները։
Նախարարը գլխավոր ձեռքբերում անվանեց ՀԱՊԿ գործնական վերափոխման շարունակական գործընթացն անվտանգության լիարժեք, բազմաֆունկցիոնալ, միջազգային կառույցի։

Նա նշեց նաև այն փաստը, որ ժամանակակից պայմաններին ռազմական բաղկացուցչի հարմարեցմանը, այն է՝ իրավական կարգավիճակի, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժի և միջոցների կազմի հարցերին վերաբերող  հիմնական փաստաթղթերի նախագծերը սկսվել և մշակվել են ՀԱՊԿ կանոնադիր մարմիններում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում։

«Կազմակերպության մեր տեսլականը հանգեցնում է նրան, որ դրանում ներդաշնակորեն և ճկուն կերպով համակցվեն դիմակայության գործառույթները ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից անհամաչափ մարտահրավերների ու սպառնալիքների: Տարաբնույթ սպառնալիքներին դիմակայելու միջոցների ու ուժերի կառուցվածքում օպտիմալ հավասարակշռություն գտնել մեր Կազմակերպությունն արդյունավետ կերպով  ունիվերսալ դարձնելու հաջողության գրավականն է»,- ասաց Օհանյանը:

1992 թվականի ստեղծված ՀԱՊԿ-ի անդամ պետությունները յոթն են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: