483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն օգնության կհասնի
11:53
19 Մայիսի 2011

Հայաստանն իրեն իրավունք է վերապահում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր դաշնակիցների աջակցության հույս ունենալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք Կազմակերպության մեր դաշնակիցների աջակցությունն ու համապատասխան արձագանքն ակնկալել, որոնք, նախևառաջ, որոշակի պարտավորություններ ունեն միմյանց հանդեպ, երկրորդ, հնարավորություններ ունեն հնարավոր ագրեսիային ադեկվատ պատասխանելու համար»,- հինգշաբթի ասաց Օհանյանը Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի բացմանը Երևանում։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով գոյություն ունեցող և ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների կողմից  հավանության արժանացած հարցը տեղափոխի այլ հարթություններ։ Բացի այդ, ինչպես նշեց Օհանյանը, Ադրբեջանը հակահայկական հռետորության մեջ է ներգրավում այլ երկրներ, առաջին հերթին, Թուրքիան՝ կյանքի կոչելով երկրի տրանսպորտային-էներգետիկ ու տնտեսական շրջափակման քաղաքականությունը և սպառազինման մրցարշավ ծավալելով։

«Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք ստիպված կլինենք ամբողջությամբ տրվել իր մտադրություններից ագրեսորին հրաժարվելու ռազմական պարտադրման գործընթացին, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ 1994 թվականին մենք արդեն ինքնուրույն լուծել ենք նման խնդիր»,- ընդգծեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Օհանյանն ավելացրեց, որ եթե Հայաստանն ի վիճակի լինի մասնակցելու վարժանքների ՀԱՊԿ շրջանակներում իր համակազմը սեփական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով հասցնելով, նա իրավունք ունի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ակնկալել ՀԱՊԿ իր դաշնակիցների օժանդակությանը, որոնք նման հնարավորություններ ունեն։

Բացի այդ, նախարարն ասաց, որ Կազմակերպության ձևաչափով պետք է առավելագույն ջանքեր գործադրել թույլ չտալու համար մի իրավիճակ, որի դեպքում ռազմական դաշինքում մի պետության վարքը կհակասեր մյուսի շահերին։
 
Օհանյանը փաստեց, որ Հարավային Կովկասի դրությունն այսօր անկայուն է, պայթյունավտանգ, հղի ապակայունացմամբ։
«Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով աշխարհագրական իր բացառիկ դիրքը և չունենալով ընդհանուր սահմաններ ՀԱՊԿ-ի ոչ մի դաշնակցի հետ, հատուկ շահագրգռված է իրավիճակի շուտափույթ հաղթահարմամբ և իր սահմանների կայունության ամրապնդմամբ»,- ընդգծեց պաշտպանության նախարարը։
Օհանյանը նշեց, որ հայկական կողմի համար իր առաջնահերթությամբ է առանձնանում ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը։ «Մենք միանշանակ հակված ենք խնդրի խաղաղ կարգավորմանը և հույս ունենք, որ ՀԱՊԿ մեր դաշնակիցները կընդունեն և կըմբռնեն հայկական մոտեցումները»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։