483.51
-0.8
586.16
+7.51
8.55
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ համաժողովը կանցկացվի մայիսի 19-20-ը Երևանում
18:23
16 Մայիսի 2011

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային համաժողով կանցկացվի մայիսի 19-20-ը Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը։

Համաժողովի շրջանակներում հանդես կգան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Անվտանգության խնդիրների ոլորտի առաջատար փորձագետներ, քաղաքագետներ, ՀԱՊԿ անդամ պետությունների հասարակական կազմակերպությունների, Հայաստանի իշխանության մարմինների և  ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀԱՊԿ Գիտափորձագիտական խորհրդի, «ՀԱՊԿ Ինստիտուտի», «Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» (միջոցառման կազմակերպիչ) անդամները կքննարկեն Կազմակերպության պատասխանատվության շրջանակում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման խնդիրները»,- ասաց Զայնեթդինովը։

Ըստ նրա, միջազգային համաժողովի մասնակիցները կանդրադառնան ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, կքննարկեն Կովկասյան և Եվրոպական ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում իրավիճակի զարգացման առանձնահատկությունները, Հարավային Կովկասում առկա հակամարտությունները լուծման հեռանկարները, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի զարգացման առանձնահատկությունները, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կայունության ապահովումը։

Քննարկման թեմաներից պետք է կարևորել նաև հավաքական անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները ՀԱՊԿ հայեցակարգային և ռազմավարական նոր փաստաթղթերի պատրաստման համատեքստում և տեղեկատվական դաշտի անվտանգության խնդիրը Կազմակերպության տարածքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: