486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Վեց հազար հայ դպրոցականների տարկետում կտրամադրվի
17:44
11 Մայիսի 2011

Վեց հազար հայ դպրոցականների տարկետում կտրամադրվի մինչև նրանց 19 տարեկան դառնալը, չորեքշաբթի ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ խորհրդարանում ներկայացնելով «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունները։

«Կրթական համակարգի բարեփոխումների և ուսուցման 12-ամյա համակարգին անցնելու արդյունքում մոտ 6 հազար պատանիներ հաջորդ տարի կավարտեն դպրոցը զինակոչային տարիքում և, թեև օրենքով նրանք միջնակարգ կրթության իրավունք ունեն, այնուամենայնիվ, նրանց համար նաև պարտադիր զինվորական ծառայություն է նախատեսված»,- ասաց Թովմասյանը։

Նախարարը նշեց, որ այսօր տարկետման հարցը լուծվում է կառավարական որոշման հիման վրա յուրաքանչյուր դեպքի անհատական դիտարկումից հետո, ինչը տվյալ համատեքստում նշանակում է չափազանց լուրջ ծավալ և կարող է որոշակի բարդություններ առաջացնել որոշումների ընդունման ժամկետների հարցում։

Ըստ նրա, այս առումով նախատեսված է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որոնց համաձայն հանրակրթական հաստատությունից տեղեկանքի ներկայացման դեպքում պատանիները մինչև 19 տարեկան տարկետման իրավունք կստանան, որի լրացումից հետո կզորակոչվեն բանակ՝ ներառյալ երկրորդ տարի մնացածներին, զինապարտությունից խուսափելը կանխելու նպատակով։

Նախարարը նշեց, որ այսօր հասարակությունում աճում է լարվածությունը, թե կհասցնե՞ն, արդյոք, երեխաներն ավարտել հանրակրթական դպրոցը, և այդ լարվածությունը հասնում է աբսուրդային հայտարարությունների այն մասին, որ ընդունելության քննությունները կանցկացվեն հունվարին գարնանային լիարժեք զորակոչ անցկացնելու նպատակով։

«Նմանատիպ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Զորակոչային տարիքն այդ կատեգորիայի համար կկազմի 19 տարին, ինչի կապակցությամբ նրանք հնարավորություն կունենան ավարտել դպրոցը, ընդունվել բուհեր և միայն 19 տարին լրանալուց հետո համապատասխան կարգով կզորակոչվեն բանակ»,- ասաց Թովմասյանը։
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն իր հերթին նշեց, որ հանձնաժողովն օրենսդրական այնպիսի փոփոխության կողմնակից է, որը երեխաներին միջնակարգ լիարժեք կրթության հնարավորություն կտա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: