484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը եռակի անգամ կմեծացնի իր խաղաղապահ ստորաբաժանումը Աֆղանստանում. նախարար
14:11
10 Մայիսի 2011

Հայաստանը կավելացնի Աֆղանստանում իր խաղաղապահ ստորաբաժանման անդամների թիվը՝ 45-ից հասցնելով 130-ի, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խորհրդարանում ներկայացնելով համապատասխան համաձայնագիրը։

Աֆղանստանում խաղաղապահ առաքելության իրագործման հարցում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի մարտի 26-ին և ապրիլի 4-ին։
«Հայ խաղաղապահների առավելագույն թիվը կհասցվի 130-ի, իսկ հերթափոխի ժամանակ՝ մինչև 260-ի՝ ներկայիս 45-ի և 90-ի փոխարեն»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, հաշվի առնելով անցկացվող առաքելության կարևորությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Աֆղանստանում հայ խաղաղապահների մասնակցությունը մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին։

Նախարարը միաժամանակ նշեց, որ հայկական համակազմի նյութատեխնիկական ապահովումն իր վրա է վերցնում գերմանական կողմը, իսկ Հայաստանը վճարում է, մասնավորապես, դրամական ապահովումը։
Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով, այս համաձայնագիրը թույլ է տալիս ապահովել Հայաստանի համակողմանի մասնակցությունը միջազգային ծրագրերին, բարձրացնել նրա հեղինակությունը խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ավելացնել իր համակազմը հարևան երկրներից մեկնող խաղաղապահների թվի համեմատ։

Վրաստանն Աֆղանստան է ուղարկել 924 խաղաղապահ, իսկ Ադրբեջանը՝ 94։ Հայկական զինվորական ստորաբաժանումն Աֆղանստանում գործունեություն է իրականացնում Կունդուզ արվարձանում գերմանական ղեկավարության ներքո ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում 2010 թվականից։ Կունդուզի օդանավակայանում անվտանգությունն ապահովող հայկական առաքելության կազմում են ցամաքային մեկ դասակ, սպա բժիշկ և շտաբային սպաներ։ Հայկական խաղաղապահներին Աֆղանստան ուղարկելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերին։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: