486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբում հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը նվիրված կլոր սեղան կանցկացվի
13:23
26 Ապրիլի 2011

«Հավաքական անվտանգության համակարգի զարգացման ուղղությունը Եվրասիական տարածքում ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների հակազդման հրատապ խնդիրների լույսի ներքո» թեմայով կլոր սեղան կանցկացվի չորեքշաբի ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Անվտանգության խնդիրների ոլորտի առաջատար փորձագետները, քաղաքագետները, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների, գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչները, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամները կքննարկեն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման խնդիրները և գործուն համակարգի ձևավորումը, որը պաշտպանություն կապահովի կայունության, ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքային ամբողջականության և ինքնավարության հավաքական հիմքի վրա», - նշել է Զայնետդինովը:

Նրա խոսքով՝ կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման, հավաքական անվտանգության, այդ թվում նաև ԱԱՀՈՒ-ի համակարգի ուժերի և միջոցների գործունեության ու կարգավիճակի ձևավորման թեման, ինչպես նաև կգնահատեն գլոբալ և տարածաշրջանային միտումները ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման հարցում, կքննարկեն «ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերություններ» թեման, Եվրոպայում նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու գործում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խնդիրն ու հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության խնդիրը և ՀԱՊԿ-ի դերը Կենտրոնական-ասիական տարածաշրջանում անվտանգության հարցերի լուծման գործում և Կենտրոնական-ասիական տարածաշրջանում միջազգային-քաղաքական իրավիճակի զարգացման սցենարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։