484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական ռազմական բեռնափոխադրման արգելքը տարածաշրջանում հայ-ադրբեջանական ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձ է. փորձագետ
18:03
20 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանի հետ ռազմական բեռնափոխադրումների մասին համաձայնագրի դադարեցման մասին վրացական խորհրդարանի որոշումը տարածաշրջանում հայ-ադրբեջանական ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձ է, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանը որոշում է ընդունել  «Երկրի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի փոխադրման  մասին Ռուսաստանի հետ 2006թ.-ի մարտի 31-ին կնքված համաձայնագրի գործողությունները դադարեցնելու մասին՝ դրա գործողության ժամկետի ավարտից հետո»: Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս ասել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն, «Ռուսաստանի կողմից ցուցաբերած ռազմական ագրեսիայից հետո վրացական կառավարությունը որոշում է կայացրել չշարունակել համաձայնագիրը»: Վրաստանի որոշ փորձագետներ հակված են այն կարծիքին, թե Վրաստանի իշխանությունների որոշումը կսրի տարածաշրջանում առկա իրավիճակը:

«Վրացական կողմը շատ բարդ խաղ է տանում բարդ տարածաշրջանում, և չեմ կարծում, որ տվյալ դեպքում այդ նախաձեռնությունը միայն վրացական կողմինն է...Կարծում եմ, որ այն տարածաշրջանում ոչ միայն Ռուսաստանի դիրքերը թուլացնելու նպատակ ունի: Սա նաև մեծ խաղ է...Ադրբեջանը կփորձի իր շահերն առաջ տանել և օգուտ քաղել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Ջամալյանը:

Նա նշեց, որ երբ 2008թ.-ին սրվեցին ռուս-վրացական հարաբերությունները, կանխատեսվում էր, որ Վրաստանը չի երկարացնի համաձայնագրի գործողությունների ժամկետը, բայց հարցն այն է, թե ինչու Վրաստանը որոշեց այդ քայլին դիմել հենց հիմա:

«Դա մեր խորհրդարանի կողմից  Հայաստանում ՌԴ ռազմակայանների տեղակայման երկարացման մասին արձանագրության վավերացման պատասխանն է: Հենց այդ պատճառով մենք մի շարք անախորժությունների ենք բախվում, կարծում եմ դա պետք է դիտարկել համատեքստում»,- ասաց փորձագետը:

Անցյալ շաբաթ հայկական խորհրդարանը վավերացրեց Հայաստանում ՌԴ ռազմակայանների տեղակայման երկարացման վերաբերյալ արձանագրությունը, որը նախատեսում է ոչ միայն ժամկետների երկարացում, այլ նաև մի շարք այլ բաղադրիչներ, որոնց թվում է հայկական Զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովումը:  Փաստաթղթի համաձայն, ռուսական կողմը պարտավորվում է հայկական կողմին ժամանակակից սպառազինություն և ռազմական (հատուկ) տեխնիկա մատակարարել:

Ջամալյանը կարծում է, որ վրացական խորհրդարանի որոշումն անկանխատեսելի և անսպասելի չի եղել: «Ռուսաստանի հետ մենք ռազմավարական համաձայնագիր ունենք, ելնում ենք երկարաժամկետ էթնիկ-քաղաքական շահերից և պետք է հաշվի առնեինք իրադարձությունների զարգացման նման սցենարը»,- ասաց նա: 
Փորձագետը պատահական չի համարում Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի վերջին այցը: «Կարծում եմ, Վրաստանը ինչ-որ քաղաքակիրթ փորձ արել է հայկական կողմի հնարավոր արձագանքը մեղմելու կամ նրա հետ քայլեր համաձայնեցնելու համար»,- ասաց Ջամալյանը:

Միաժամանակ փորձագետը մատնանշեց Իրանի հետ հարաբերությունների ակտիվացման հետ կապված այլընտրանքը: «Մենք նման պայմաններում պետք է մեծ ուշադրություն հատկացնենք հայ-իրանական համագործակցությանը»,- ասաց Ջամալյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: