481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. Վրաստանի պաշտպանության նախարար
17:40
18 Ապրիլի 2011

Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկուշաբթի իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան։

«Մեր գլխավոր նպատակն է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ Մենք ձգտում ենք, որ մեր տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծվեն»,- ասաց Ախալայան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրք կզբաղեցնի Վրաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։

Խոսելով Հայաստան կատարած իր այցի մասին՝ Վրաստանի ՊՆ ղեկավարն ընդգծեց, որ իր այցը պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև արդյունավետ և սերտ երկկողմ համագործակցության արդյունք է։
«Հայ-վրացական հարաբերությունները հատուկ բնույթ են կրում։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները հետագայում նույնպես կամրապնդվեն և կզարգանան, և ոչ մի ուժ չի կարողանա խանգարել մեր համագործակցությանը»,- ավելացրեց նա։

Ախալայան նշեց, որ իր երկիրը նույնպես շահագրգռված է Հայաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումներով։

Ճեպազրույցը տեղի է ունեցել երկու նախարարների ճեպազրույցից հետո։
Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սա վրացի նախարարի՝ Երևան կատարած առաջին պաշտոնական այցն է։
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են խաղաղարար խնդիրներին, ռազմական կրթությանը, պաշտոնական այցերին։ Մենք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր քննարկեցինք»,- ավելացրեց Օհանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: