482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը
13:26
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանը 80 «կողմ» և մեկ «դեմ» ձայներով վավերացրեց Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման վերաբերյալ արձանագրությունը։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները նախօրեին քննարկել էին Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման 1995 թվականի երկկողմանի պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացման հարցը, որը վերաբերում էր փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը։

Ինչպես նշեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, արձանագրությունը ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Նրա խոսքերով, 1995 թվականի պայմանագրի գործողության ժամկետը կազմում էր 25 տարի, նոր փաստաթուղթը երկարացնում է այն 49 տարով (մինչև 2046 թվականը՝ սկսած 1997-ին վավերացման պահից)։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում: Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Նազարյանը նշեց նաև, որ փոփոխությունների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով կերկարացվի հաջորդ հինգ տարիներով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չիրազեկի մյուս կողմին փաստաթղթի գործողությունը դադարեցնելու մասին մտադրության մասին։

«Քանի որ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում գտնվելու ժամանակահատվածում բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթներ իրականացնելուց, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթին համապատասխան, պարտավորվում է հայկական կողմին մատակարարել ժամանակակից և համատեղելի սպառազինություն, ռազմական (հատուկ) տեխնիկա»,- ասաց Նազարյանը։

Նա նշեց նաև, որ քանի որ կայանը կպաշտպանի ոչ միայն ՌԴ շահերը, այլ նաև հայկական ԶՈՒ հետ համատեղ կապահովի Հայաստանի անվտանգությունը, դա ենթադրում է, որ կայանը կմասնակցի Հայաստանի՝ խորհրդային ժամանակ սահմանված արտաքին սահմանի պաշտպանությանը։

Բացի այդ, զորամիավորումների կիրառումը ռուսական ռազմակայանի կողմից կիրականացվի կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։

«Փաստորեն արձանագրությունում տեղ գտած նոր ձևակերպումը ենթադրում է ռուսական զորքերի ծառայության ապահովում երկրի ողջ տարածքում»,- ասաց Նազարյանը։

Հայ պատգամավորները ողջունեցին երկրում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման որոշումը՝ ընդգծելով, որ արձանագրությունը համապատասխանում է Հայաստանի շահերին և ուղղված է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։