484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն Հայաստանին 7,7 մլն եվրո է հատկացրել երեք սահմանակետերի արդիականացման համար
12:59
04 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական Միությունը Հայաստանին 7,7 մլն եվրո է հատկացրել՝ երեք սահմանակետերի արդիականացման նպատակով «Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում, տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Շուտով հայտնի կդառնան տենդերի արդյունքները, և կսկսվեն երեք սահմանակետերի՝ Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի արդիականացմանն ուղղված աշխատանքները», - երկուշաբթի այս ծրագրին նվիրված համաժողովի ընթացքում տեղեկացրեց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ սահմանակետերի արդիականացումը թույլ կտա լուրջ առաջընթացի հասնել պետական սահմանների համալիր կառավարման տեսակետից:

«Սահմանային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության հիմնարար ասպեկտներից մեկն է: Այս խնդիրը Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունի», - ընդգծեց ՀՀ ԱԱԽ քարտուղարը:

Բաղդասարյանը նշեց, որ եվրոպական չափորոշիչներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքների ստեղծումն ու շահագործումը թույլ կտա լրջորեն բարելավել Հայաստանի գործարար-միջավայրը, դյուրացնել մարդկանց և բեռների տեղաշարժը:

«Այս տարի մենք Վրաստանի հետ սահմանակետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագիր կստորագրենք, ինչը երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններ բարձր մակարդակի փայլուն օրինակ կդառնա», - ավելացրեց նա:

 «Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարման» (ՀԿՍՀԿ) ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական մեխանիզմների ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը, մասնավորապես` Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ-պետությունների և միջազգային կառույցների միջև, ինչն ուղղված է ապրանքների և մարդկանց օրինական տեղաշարժերի ապահովմանը և միաժամանակ` ցանկացած ապօրինի գործունեությունից պետական սահմանի պաշտպանվածությանը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: