+28
Եղանակը Երևանում
Հայ
Քաղավիացիայի վարչությունը կդիմի ICAO՝ Ստեփանակերտի քաղաքացիական ինքնաթիռների տապալման վերաբերյալ Բաքվի հնչեցրած հայտարարության համար
16:44
21 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) մտադիր է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)՝ Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռների տապալման վերաբերյալ Բաքվի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը չորեքշաբթի լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում:

«Քաղավիացիան ուղղված է բարեկամական և բարդ հարցերի լուծմանը, այլ ոչ բարդությունների ստեղծմանը։ Ինձ համար բավականին զարմանալի է, որ այդ հարցը բարձրացվում է քաղաքացիական ավիացիայի ղեկավարության կողմից, քանի որ մեր քաղաքացիական ավիացիայի հիմքը քաղաքականությունից հրաժարվելն է»,- ասաց Մովսիսյանը։

Այդ կապակցությամբ ՔԱԳՎ պետն ընդգծեց, որ գոյություն ունեն ICAO մի շարք չափանիշներ, որոնք պարտադիր են բոլոր երկրների համար։

Ավելին, Մովսիսյանն ընդգծեց, որ քաղաքացիական ավիացիան պետք է ուղղվի բարեկամական կապերի ամրապնդմանը և պետք է «ոչ» ասի այն ամենին, ինչը կարող է ուղևորների տեղափոխման ժամանակ վտանգավոր իրավիճակներ ստեղծել։

«Այսօր Ադրբեջանը պետք է պատասխանի, թե ինչու են նման ռազմատենչ հայտարարություններն արվում ավիացիայի ղեկավարության կողմից»,- ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: