486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Զինվորական փորձագետները դիտարկում են հաուպտվախտի այլընտրանքը Հայաստանում
15:10
10 Մարտի 2011

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին» օրինագծի քննարկումների շրջանակներում դիտարկվում են վարչական տույժերի այլընտրանքային տարբերակներ՝ վարչական կալանքի փոխարեն, հինգշաբթի ասաց հանրապետության պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։ 

Նրա խոսքերով, ի սկզբանե նախատեսվում էր Սահմանադրությանը հակասող կարգապահական կալանքը փոխարինել կարգապահական վաշտ ուղարկելով։ «Սակայն պատգամավորների հետ քննարկումների ընթացքում հնարավոր են նաև այլ մոտեցումներ։ Բայց միանշանակ, մարդուն կարելի է ազատազրկել միայն դատարանի որոշման հիման վրա»,- ասաց Նազարյանը խորհրդարանական լսումների ընթացքում։

Նա ավելացրեց, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է լսել կարգապահական կանոնադրությանը վերաբերող ցանկացած իրատեսական առաջարկ։

Հայկական պաշտպանական գերատեսչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Սասուն Սիմոնյանն իր հերթին հայտնեց, որ օրինագծով զինծառայողներին իրավունք է տրվում բողոքարկել իրենց տրված հրամանը։

Մասնավորապես, օրինագծով նախատեսվում է, որ զինծառայողին չեն կարող տրվել գրավոր և բանավոր այնպիսի հրամաններ, որոնք հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, օրենքներին կամ իրավական ակտերին կամ դուրս են գալիս հրաման տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից։ Նման հրաման ստացած զինծառայողը պարտավորվում է զեկուցել վերադաս հրամանատարին։

Բացի այդ, Սիմոնյանի խոսքերով, փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացրեցին նաև ԵԱՀԿ փորձագետները։ Նրանք, մասնավորապես, նշեցին օրենքում վարչական տույժեր նախատեսող կոնկրետ իրավախախտումներին վերաբերող դրույթների ընդգրկման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հրամանատարների անվանացանկի հաստատումը, որոնք իրավունք ունեն կոնկրետ վարչական տույժեր սահմանել։
Կարգապահական կանոնադրության նախագիծը ոչ միանշանակ արձագանք գտավ պատգամավորների շրջանում։

Մասնավորապես, Դաշնակցություն խմբակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը կարծիք հայտնեց, որ սպաներին կարգապահական վաշտ ուղղելու խնդիրը դեռ լուծված չէ, իսկ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ զինծառայողների՝ հրամաններ կատարելուց սեփական հայեցողությամբ հրաժարվելը կարող է վնաս հասցնել երկրի պաշտպանունակությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։