478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ-ն մտադիր է սոցիալական ցանցերն ու բլոգներն օգտագործել հանրությանն իրազեկելու համար. Օհանյան
18:03
25 Փետրվարի 2011

ՀՀ ՊՆ-ն մտադիր է սոցիալական ցանցերն ու բլոգներն օգտագործել հանրությանն իրազեկելու համար, ուրբաթ Նախարարության պաշտոնական կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հետագայում մենք կփորձենք նոր ճանապարհներ գտնել, որպեսզի մեր խոսքն առավել լսելի դարձնենք՝ պաշտպանական ոլորտի վերաբերյալ տեղեկություն տրամադրելով, սոցիալական ցանցերը, բլոգները և ինտերնետի այլ հնարավորություններն օգտագործելով»,- ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախարարության նոր կայքում լիովին փոխված է դիզայնը։

Ռեսուրսը երեք հիմնական մասի է բաժանված։ Առաջին մասում տեղադրված է պաշտպանության նախարարության և Զինված ուժերի, նրանց կառույցների մասին տեղեկատվությունը, ռազմաքաղաքական ղեկավարության մանրամասն կենսագրությունը, պաշտպանական քաղաքականության և հասարակական կապերի մասին տեղեկությունը։ Ընդ որում, դա արված է ինտերակտիվ մեխանիզմների օգտագործմամբ։
Երկրորդ մասը վերաբերում է ռազմական կրթությանը, ռազմաուսումնական և գիտակրթական հաստատություններին, ուսումնական գործընթացին և ընդունելության կարգին։

Բացի այդ, այդ բաժնում կարելի է գտնել «Հայկական բանակ» ազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ամսագրի էլեկտրոնային տարբերակները (PDF ձևաչափով)։

ՊՆ պաշտոնական կայքի երրորդ մասը հատկացվել է գրադարանին և տեղեկատվական ռեսուրս կենտրոնին։ Այնտեղ տեղադրված են պատմական ակնարկներ, տեսանյութեր, տեսաձայնագրություններ և այլ փաստաթղթեր։ Շուտով կտեղադրվի Զինված ուժերի վերաբերյալ գրականություն և վիճակագրական տվյալներ, օրենքներ և օրինագծեր։
Կայքը որոնման և արխիվի արդյունավետ համակարգ կունենա։ Նաև լուրերի համար բաժանորդագրվելու հնարավորություն է նախատեսված։ Օգտվողները կարող են նամակներ ուղղել պաշտպանության նախարարին։
Գերատեսչության կողմի անցկացվող մրցույթների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը նույնպես եռալեզու է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: