482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին
13:59
23 Փետրվարի 2011

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի Երևանի Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։

Արարողությանը ներկա են եղել Պաշտպանության նածխարարության, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, վետերաններ, զինծառայողներ։

Արարողությունն անցել է զինվորական նվագախմբի և ԽՍՀՄ ու Հայաստանի հիմների հնչյունների ներքո։
Ինչպես ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայրենիքի պաշտպանի օրը շատ  խորը ավանդույթներ ունեցող տոն է, որը կապված է 1919թ.-ին Կարմիր բանակի ձևավորման հետ։
«Այդ տոնն իր շարունակությունը նոր տեսքով, նոր անվանումով է ստացել՝ նույն անհանգիստ և հուզիչ զգացումով, մեծ հարգանքի զգացումով։ Շատ խորհրդանշական է, որ միասնական շարքով այդ հրապարակով են անցել հայ և ռուս սահմանապահները։ Դա խորհրդանշում է անկեղծ միասնական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի միջև, այդ թվում նաև ռազմական ոլորտում»,-  արարողության ավարտից հետո լրագրողներին հայտնեց դեսպանը։

Կովալենկոն ընդգծեց, որ եթե ժողովուրդն անցյալ չունի, ապա այն չի կարող ներկա և  ապագա ունենալ։ «Ժամանակների կապը պետք է պահպանվի։ Այդ կապի միջոցով է դաստիարակվում սերունդը, և շատ կարևոր է, երբ մարդիկ մեծարում, հիշում և նշում են իրենց փառավոր անցյալը՝ այդ փառավոր ավանդույթները տեղափոխելով ներկա և ապագա, առանց որի չի կարող լինել ոչ հայրենասիրություն, ոչ էլ ամուր պետականություն»,- ավելացրեց նա։
Այդ համատեքստում դեսպանը նշեց, որ անցած տարի հայ երիտասարդության ակտիվ մասնակցությամբ ՌԴ դեսպանատունը վերաստեղծել է Գյումրիի Պատվո Բլուր հուշարձանը, որն մարմնավորում է ռուս և հայ ժողովուրդների պայքարը ստրկատերերի դեմ։
«Այսօր նախքան ամուսնության արարողության գնալը երիտասարդ զույգերն այնտեղ են գնում և ծաղիկներ տանում։ Դա արդեն ծիսակարգ է դառնում, որը կապում է ներկան, անցյալը և ապագան։ Դրանում է կայանում հայ երիտասարդության վերաբերմունքը դեպի իր պատմությունը, որը Ռուսաստանի հետ  բարեկամության ավանդույթներով շատ հարուստ է»,- ամփոփեց Կովալենկոն։
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանում ՌԴ դեսպանատունը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։