487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակում մարդու իրավունքի ապահովումն ուղղակիորեն կապված է մարտունակության հետ. նախարար
12:51
22 Փետրվարի 2011

ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումն ուղղակիորեն կապված է մարտունակության և Բանակի պաշտպանական գործողության անվերապահ կատարման հետ, ասվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում, որն ուղղված է երեքշաբթի Երևանում մեկնարկած մարդու իրավունքները բանակում թեմայով կլոր սեղանի մասնակիցներին։

«Այդ պատճառով Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է բանակի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և կատարելագործման գործընթացին»,- նշվում է Օհանյանի ուղերձում, որն ընթերցեց նրա տեղակալ Արա Նազարյանը։

Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ քննարկումը կանցկացվի կառուցողական մթնոլորտում և կնպաստի Հայաստանի պաշտպանական բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը։
Օհանյանը շատ կարևոր է անվանել Հայկական Բանակի և քաղաքացիական հասարակության կապի ամրապնդումը՝ այդ համատեքստում նշելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրականացրած լայնածավալ աշխատանքները, որոնք շատ անգամ նպաստում են բանակի և հասարակության կապի ամրապնդմանը։

«Պաշտպանական գերատեսչություն իր հերթին նույնպես ակտիվ աշխատանքներ է տանում, որոնք ուղղված են օրենքի խախտումների կանխմանը և բանակի կարգապահության ամրապնդմանը, մասնավորապես ակտիվ համագործակցություն է ձևավորվում զորամասերի հրամանատարության, ռազմական իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև»,- հայտնել է Օհանյանը՝ նշելով, որ տվյալ քայլերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականության բաղադրիչն են։
Նախարարը նաև մատնանշել է բանակի իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքը, որը սերտորեն կապված է կրթության որակի աճի հետ և բանակային բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն է։

«Պատահական չէ, որ այս տարին որպես ռազմակրթական բարեփոխումների տարի է հռչակվել։ Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս կրթության դերին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բանակում տեղի ունեցած հանցագործությունների մեծամասնությունը հիմնականում կատարվում են այն մարդկանց կողմից, ովքեր կրթության ոչ բավարար մակարդակ ունեն»,-ընդգծել է Օհանյանը։

Իր ուղերձի վերջում նախարարն ամփոփել է, որ ՊՆ-ի համար շատ կարևոր են տվյալ քննարկման արդյունքները, որոնք պաշտպանության ոլորտի հետագա բարեփոխումների համար մեթոդաբանական հիմք կծառայեն։
Ինչպես հայտնեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, նման միջոցառումների հիմնական նպատակը քննարկումների շարունակությունն է, որոնք չափազանց կարևոր են հասարակության  և բանակի միջև կապի ամրապնդման առումով։
«Շատ անգամ այդ քննարկումները կնպաստեն Հայկական բանակի թափանցիկության մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա։

«Մարդու իրավունքները բանակում» կլոր սեղանի կազմակերպիչներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը: Միջոցառմանը մասնակցում են պետական կառույցների, Ազգային ժողովի, հասարակության, եկեղեցու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։