478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական բանակը տանուլ կտա նոր պատերազմը, և ադրբեջանցիները գիտեն դա. ՀՀ ռազմական տեսուչ
19:12
18 Փետրվարի 2011

ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը կարծում է, որ Ադրբեջանը պարտություն կկրի ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմ սկսելվելու դեպքում:

«Ես չեմ բացառում պատերազմը։ Կարող է հայ-ադրբեջանական ընդհարում սկսվել և որպես վերևից իջեցվող քաղաքական որոշում, և որպես փոքրիկ, տեղային բախման շղթայական ռեակցիա։ Սակայն կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ մոտ ապագայում պատերազմ չի սկսվի։ Ադրբեջանական բանակը տանուլ կտա այդ պատերազմը, և ադրբեջանցիները գիտեն այդ»,- «Հայ զինվոր» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Հարությունյանը (2007-2008թթ.-ին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը):

Նա հիշեցրել է, որ Խորհրդային բանակը Հայրենական պատերազմից տասնամյակներ անց վայելում էր հաղթանակի փառքն ու ոգին, «նույնիսկ հիմա մեր բանակը Հայրենական պատերազմի հաղթանակի ժառանգորդն է՝ ի դեմս մեր հայրերի, պապերի հերոսության ու սխրանքների»։

«Այսինքն՝ և հաղթողի հոգեբանությունը, և պարտվածի ախտանիշը շատ կենսունակ են։ Եթե դու ինքդ պարտվել ես, զրկվում ես զինվորիդ «պիտի հաղթես» ասելու բարոյական իրավունքից»,- ասաց Հարությունյանը:
«Եթե դու պարտվել ես, փախել ես մարտադաշտից, հերոսության, ինքնազոհության կոչերդ լսողների հոգում արմատ չեն գցում, ծիլ չեն տալիս»,- ավելացրեց նա:

Միաժամանակ Հարությունյանը դիպուկ օրինակ է բերել, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիևը պատերազմի ժամանակ իր զորքով բախվել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած զորքին։ Աբիևի զորքը ջախջախվել, Աբիևը փախել է Սեյրան Օհանյանի առաջ։ Հնարավոր պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանի բանակը պիտի կրկին հանդիպի Աբիևի բանակին։ Սա արդեն կես հաղթանակ է մեզ համար»,- ասել է ՀՀ նախկին պաշտպանության նախարարը:

Ըստ Հարությունյանի, մեր ազգային հերոսները պատերազմում հաղթած հերոսներ են, որոնց թափած արյունը իմաստավորված է։

«Ադրբեջանի ազգային հերոսները տանուլ տված պատերազմի հերոսներ են։ Տանուլ տված պատերազմի հերոս կլինի՞։ Այդ երկիրն այսօր հերոսներ չունի»,- ընդգծել է նա:

Հարությունյանը նաև նշել է, որ բարոյահոգեբանական մթնոլորտը Ադրբեջանի բանակում անմխիթար է, սպանությունների քանակով մի քանի անգամ գերազանցում են հայերին։ Ադրբեջանի բանակում իշխում է «մահակի կարգապահությունը», իսկ 21-րդ դարում մահակով կարգուկանոն չես հաստատի։
Պատերազմի սպառնալիքների մասին խոսելիս, նա ընդգծել է, որ ռազմական բյուջեն ամենազոր չէ, խնդիրներ կան, որոնք գումարով չեն լուծվում։

Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հայկական կողմն ամրաշինական կառույցներ է ստեղծել առաջնագծում։ «Այդ պատնեշը հաղթահարելու համար Ադրբեջանը այնպիսի մեծ կորուստներ կունենա, որ ուժերի հարաբերակցությամբ էապես կզիջի մեզ»։
«Իսկ մեր դիրքային առավելությո՞ւնը. սա նույնպես Ադրբեջանը հաշվի է առնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանը զինվում է ու սպասում այն պահին, երբ ինքը մեզնից առավելություն կունենա։

«Պատերազմի ճանապարհը փակելու միակ ձևը ադրբեջանցիներից ուժեղ լինելն է։ Այնուամենայնիվ, մինչ օրս Ադրբեջանն իր ռազմական բյուջեով ու արտերկրում կրթված սպաներով չի փորձել հետ բերել կորցրածը։ Մեր ժողովուրդն ու բանակը Ադրբեջանին ոչ մի հնարավորություն չեն տա, վստահ եղեք։ Նրա քաջությունը հոխորտանքից այն կողմ չի անցնի»,- ասաց Հարությունյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: