480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ռազմակայանը կապահովի հանրապետության արտաքին անվտանգությունը. ՊՆ
13:31
15 Փետրվարի 2011

Հայաստանում ռուսական ռազմակայանը Զինված ուժերի հետ համատեղ կզբաղվի հանրապետության արտաքին անվտանգության ապահովմամբ, երեքշաբթի Սահմանադրական դատարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

ՀՀ ՍԴ-ն երեքշաբթի նիստի ժամանակ քննարկել է հանրապետությունում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին արձանագրությունը, ինչպես նաև առևտրային ներկայացուցչությունների հիմնադրման և հետընդունման մասին ռուս-հայկական համաձայնագրերը երկրի Մայր օրենքին համապատասխանելու հարցը:

«Ավելի վաղ համաձայնագրում նշվում էր «նախկին ԽՍՀՄ սահմանների անվտանգության ապահովում» տերմինը, իսկ այժմ խոսքը Հայաստանի ողջ տարածքի անվտանգության ապահովման մասին է: Այս տերմինը ռազմական տեսանկյունից ներառում է տարածքների և սահմանների անձեռնմխելիությունը, որն իրականացվում է ՀՀ զինված ուժերի հետ համատեղ: Խոսքը Հայաստանի ողջ տարածքի անվտանգության մասին է, որը կապված է սահմանների անձեռնմխելիության հետ: Այս ամենը նշելով՝ հարկավոր է հասկանալ արտաքին անվտանգությունը», - ասել է Նազարյանը:

Ինչպես հիշեցրել է փոխնախարարը, համաձայնագրում նշվում է, որ այս գործառույթներն իրականացվում են՝ ելնելով Ռուսաստանի շահերից և Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով: Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում:

«Այս համատեքստում չի կարող չլինել շահերի համընկնում, քանի որ 1992թ.-ին պայմանագրով ամրագրված է, որ եթե կազմակերպության որևէ երկրի նկատմամբ իրականացվում է ագրեսիա, հարձակում կամ վտանգ, ապա դա դիտարկվում է որպես վտանգ կազմակերպության մյուս մասնակիցների համար», - հայտարարել է նա:
Նազարյանի խոսքով՝ ռուսական ռազմակայանի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագրում ամրագրված է, որ հինգ տարին մեկ անգամ կողմերը փոխհամաձայնությամբ երկարացնում են փաստաթղթի գործողության ժամկետը: Եթե կողմերից որևէ մեկը չի ցանկանում երկարացնել փաստաթղթի ժամկետը, ապա ինչպես նշել է փոխնախարարը, նա պետք է տեղեկացնի այդ մասին հինգ տարին լրանալուց ամենաքիչը կես տարի առաջ:

2010թ. օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։